ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դարձած խորհրդականը խոչընդոտում են գործարարներին. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է, որ ոչ միայն նախկին իշխանության ժամանակ պաշտոն զբաղեցնող անձինք են կոռուպցիոն ռիսկերի համար կասկածի տակ, այլ նաև կոռուպցիան մերժել խոստացած, բայց խոստումը չպահած այս իշխանությունը։ Պատմությունը ներկայացնենք հիմնավոր. ArmLur.am-ին դիմել են մի խումբ տնտեսվարողներ, ովքեր թունաքիմիկատներ են ներկրում տարբեր երկրներից։ Նրանք միաձայն պնդում են, որ նրանց առջև դրված արգելքների արմատներն ավելի խորն են, քան թվում է։ Բանն այն է, որ Ալեքսանդր Մելսիկի Ավետիսյանը, ով վերջերս մանդատ ստացավ և Ազգային ժողովում փոխարինում է Նարեկ Զեյնալյանին, նախկինում զբաղվելով ագրոքիմիական նյութերի վաճառքով և ներմուծմամբ՝ վարչապետի խորհրդական եղած ժամանակահատվածում միջամտել է թունաքիմիկատների գրանցման գործընթացին։

 

ArmLur.am-ի հետ զրույցում նրանք պնդում են, որ Ավետիսյանը, որպես ագրոքիմիական նյութերի ձեռնարկատիրական ոլորտին քաջածանոթ և որպես Վարչապետի խորհրդական, օգտվելով իր նկատմամբ առկա վստահությունից, օգտագործելով ի պաշտոնե իր ազդեցությունը, տարբեր պետական պաշտոնյաների համոզում է, որ հատկապես չինական և հնդկական արտադրության պարարտանյութերը և թունաքիմիկատները անորակ են և վնասակար, իսկ նույն երկրներում արտադրված թունաքիմիկատները նաև առաջացնում են օնկոլոգիական հիվանդություններ։

 

Արդյունքում՝ չինական և հնդկական ծագում ունեցող ագրոքիմիական նյութերը, Ավետիսյանի ազդեցությամբ, ՍԱՏՄ-ն չի գրանցում։ Այստեղ հետաքրքիրն այն է, որ որևէ գիտական վերլուծություն և հետազոտություն չկա, թե արդյոք չինական և հնդկական թունաքիմիկատները ունե՞ն քաղցկեղածին տարրեր, թե՞ ոչ։ Մեզ անգամ չհաջողվեց գտնել վերջնարդյունք ունեցող գիտական որևէ հոդված կոնկրետ այս թունաքիմիկատների մասին։ ArmLur.am-ին դիմած տնտեսվարողները պնդում են, որ հիվանդությունների առաջացման ռիսկ ունեցող դեղերն անգամ չեն էլ վաճառվում։ Իսկ չինական և հնդկական թունաքիմիկատների դեպքում դրանց հիվանդություններ առաջացնելու ռիսկը հաշվարկված չէ, դա կախված է օգտագործման եղանակից և ժամկետներից։ «Դա արդեն գյուղատնտեսի խղճին է, քիմիկատը ներարկելուց քանի օր հետո ապրանքը շուկա կհասցնի՝ այստեղ քիմիկան վաճառողի մեղքի բաժինը զրո է»,- ArmLur.am-ի հետ զրույցում վրդովված պատմում էին քիմակատներ ներկրողները։

Նրանք պնդում էին նաև, որ Ալեքսանդր Ավետիսյանի նկատմամբ բացահայտ արտոնյալ վերաբերմունք է եղել մինչ նրա ԱԺ պատգամավոր դառնալը՝ մասնակցելով թունաքիմիկատներ ներկրող ընկերությունների սեփականատերերի ժողովին։ ArmLur.am-ին պատմեցին նաև, որ «Պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման հանձնաժողովի» նիստերը չեն կայանում, կայացածներն էլ խոչընդոտվում են, քանի որ Ավետիսյանը, չլինելով նշված հանձնաժողովի անդամ, մասնակցել է նիստերին և ազդել է որոշումների կայացման վրա։ ՍԱՏՄ-ից ArmLur.am-ին փոխանցեցին, որ Ալեքսանդր Ավետիսյանը երբևէ չի մասնակցել միջգերատեսչական նիստերին։ Ալեքսանդր Ավետիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ևս նշեց, որ չի մասնակցել այդ ժողովներին։

 

«Երբևէ չեմ մասնակցել պեստիցիդների գրանցման հանձնաժողովի որևէ նիստի։ Անհասկանալի է, թե որտեղից են դա եզրակացրել»,- մեզ հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանը։

 

Տնտեսվարողները պնդում են՝ Ավետիսյանը մասնակցել է, իսկ 2-րդ կողմի պատասխանը բացասական է, սակայն փաստն այն է, որ որևէ արձանագրություն չկա մասնակցության կամ չմասնակցության վերաբերյալ։ Ավետիսյանը հերքում է նիստերին մասնակցելու լուրերը, սակայն չի հերքում, որ ՍԱՏՄ հաճախ է այցելել։ «Հաճախ այցելել եմ ՍԱՏՄ, և նաև իմ անուղղակի մասնակցությամբ իրականացվել են փոփոխություններ ի նպաստ մեր երկրի, մեր հող ու ջրի, մեր երեխաների առողջության։ Փոփոխությունների առնչությամբ տեսչական մարմնի կապը ևս անուղղակի է»,- ասաց Ալեքսանդր Ավետիսյանը։

«Ավետիսյանն իր պաշտոնական դիրքը օգտագործում է ի բարօրություն իրեն և/կամ իր մերձավորների, միևնույն ժամանակ արհեստականորեն այլ անձանց համար ստեղծում է ոչ արդար մրցակցային պայմաններ։ Ավետիսյանը, հակառակ իր՝ ընդդեմ չինական և հնդկական արտադրության ագրոքիմիկատների ներկրման «սկզբունքի», իր հետ փոխկապակցված ընկերությունների անունով ներմուծում է չինական արտադրության պարարտանյութեր, բացի այդ համագործակցում է ՀՀ ռուսական ու հորդանանյան արտադրանք ներմուծող կոնկրետ կազմակերպության հետ և իր մերձավորների միջոցով վերավաճառում է նրանց՝ ՀՀ ներմուծված «անվնաս» թունաքիմիկատները»,- պատմում են տնտեսվարողները։

 

Բողոքը բարձրաձայնող քաղաքացիները հավաստիացնում են, որ այս ամենի մեջ լուրջ ներգրավվածություն ունի նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ով աջակցում է Ալեքսանդր Ավետիսյանին։

 

ArmLur.am-ը հարցումով դիմել է նաև Արայիկ Հարությունյանին՝ պարզելու, թե նա ինչ ներգրավվածություն ունի այս գործում։ ՍԱՏՄ-ից ArmLur.am-ին բացատրեցին․ «Համաձայն «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի՝ ՀՀ ներմուծվող, Հայաստանում արտադրվող և շրջանառվող պեստիցիդները և ագրոքիմիկատները պարտադիր ենթակա են պետական գրանցման, որն իրականացվում է միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Տեսչական մարմինն ինքնուրույն գրանցման եզրակացություն տալու կամ գրանցումը մեժելու լիազորություն չունի»։ Ստացվում է, որ Տեսչական մարմինը ինքնուրույն գրանցման եզրակացություն տալու կամ գրանցումը մերժելու լիազորություն չունի, սակայն փաստացի նման գործողություններն իրականացվել են վերը նշված անձանց միջամտությամբ։

 

«Տնտեսավարողները պետք է ներկրեն այն կազմակերպության արտադրանքը, որը սահմանված կարգով գրանցվել է: Նույն ցուցանիշներով, սակայն այլ երկրների և արտադրողների արտադրած թունաքիմիկատներ չեն կարող ներմուծվել: Անհիմն մերժումները՝ թիրախավորելով որևէ երկրի, բացառվում են: Մերժումներն ունեն հիմք, իսկ Տեսչական մարմինն իր գործունեությունն ու վերահսկողական գործառույթները կազմակերպում է բացառապես իրավական ակտերով սահմանված պահանջների շրջանակներում»,- ասված է ՍԱՏՄ-ի պատասխանում։

Տնտեսվարողները պնդում են, որ Ալեքսանդր Ավետիսյանը իր մերձավորների մասնակցությամբ այլ ընկերություններից գնում, ապա ավելի թանկ գնով վաճառում է թունաքիմիկատները։

 

Ավետիսյանի խոսքով՝ առնվազն վերջին մի քանի տարվա ընթացքում չկա իր կամ իր որևէ մերձավորի պատկանող ընկերություն, որը զբաղվում է թունաքիմիկատների ներկրմամբ։ Կա ևս մեկ ընկերություն, որի հետ կապ է ունեցել իր մերձավորներից մեկը, այդ ընկերության գործունեությունը ավելի քան չորս տարի առաջ դադարեցվել է։

 

Ուսումնասիրության ընթացքում ArmLur.am-ը բախվել է մի շարք խնդիրների, որոնց բացահայտումը կլինի շարունակելի»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular