ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ատոմակայանի կառուցման մասով ռուսական, ամերիկյան, նաև այլ երկրների առաջարկների քննարկման փուլում ենք. ՏԿԵ նախարար

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Նախորդ տարեվերջին կառավարության համապատասխան որոշմամբ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ նոր  կազմակերպություն է ստեղծվում, որը զբաղվելու է ատոմակայանի վերջնական մոդելի որոշմամբ և շինարարական աշխատանքների հսկողությամբ, տեխնիկական բնութագրերի կազմամբ մինչև ատոմակայանի շահագործման հանձնելը։  Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՏԿԵ նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանը:

«Արդեն կա հաստատված բյուջեն, աստիճացուցակ, առաջիկայում համալրումներ կանենք: Ժամկետի մասով առավելագույն ենք անում հասցնելու ուղղությամբ, ժամկետը մեծապես կախված է այն մոդելից, որը կընտրենք, որովհետև այդ մոդելների կառուցման մեջ էլ ժամանակային էական տարբերություններ կան։ Ես ասացի, որ ոչ միայն ռուսական, այլև այլ երկրների ատոմակայանների առաջարկներ են քննարկվում,  վերջնականը դեռ չկա: Վերջնական առաջարակ կառավարությանը պետք է անի այն կազմակերպությունը, որը տարեվերջյան որոշմամբ հիմնվել է և առաջիկայում այդտեղ էլ հաստիքային համալրումներ կանենք»,- ասաց նախարարը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular