ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեդվեդևը գնահատել է Թրամփի՝ ուկրաինական հակամարտությունը վեց ամսում դադարեցնելու ծրագրերը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կասկած է հայտնել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործընթացում արագ հաջողության հասնելու կարողության մասին։ Նա համապատասխան բովանդակությամբ գրառում է հրապարակել Telegram-ի իր ալիքում։

Հայտարարության մեջ նշվում է, որ Սպիտակ տան ապագա սեփականատերը նախատեսում է «մրցակցային մեկնարկ» ունենալ պետության ղեկավարի պաշտոնում իր աշխատանքի մեջ։ Ըստ Մեդվեդևի՝ Թրամփի՝ Կանադան ԱՄՆ-ի կազմում ներառելու և Մեքսիկական ծոցը  վերանվանելու վերջին առաջարկները կարելի է բացատրել երեք բանով.

«Հաշվարկը պարզ է. ուկրաինական հակամարտության կարգավորման արագ հաջողությունները խիստ կասկածելի են, ԱՄՆ տնտեսությունն ապրում է իր հանգիստ կյանքով, և նույնիսկ միգրանտների դեմ պայքարը մեծ հաղթանակներ չի խոստանում»,- պարզաբանել է Ռուսաստանի Դաշնության ԱԽ փոխնախագահը։ 

Նա վստահություն է հայտնել, որ դրա հետ կապված՝ Թրամփը որոշել է ստեղծել «նոր քաղաքական աշխարհագրություն»։ Միևնույն ժամանակ, Մեդվեդևը ամերիկացի ընտրված առաջնորդի բոլոր գաղափարներն անվանել է «մաքուր երազներ և բացարձակապես անիրատեսական»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular