ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը Ֆրանսիայի դեմ. դիվանագիտական հակամաարտության սրացում Անդրկովկասում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիան և Ադրբեջանը հայտնվել են դիվանագիտական ​​հակամարտության կենտրոնում: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը մեղադրել է Ադրբեջանին ագրեսիայի մեջ, ինչին Բաքուն պատասխանել է դրան ընդգծելով իր չներգրավվածությունը Ֆրանսիայի անդրծովյան տարածքների խնդիրներին և դատապարտելով Հայաստանի ռևանշիստական ​​տրամադրությունները, գրում է tsargrad.tv-ն։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես գալով ավանդական ելույթով  դեսպանների առջև Ադրբեջանին մեղադրել է անդրծովյան տարածքների, հատկապես Նոր Կալեդոնիայի շրջանում ագրեսիայի մեջ։ Մակրոնն անդրադարձել է նաև Հարավային Կովկասի խնդիրներին ասելով. «Փարիզը պաշտպանում է միջազգային իրավունքը և Հայաստանը»։

Այդ կապակցությամբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն խստորեն դատապարտել է Ֆրանսիայի հայտարարությունները։ «Ֆրանսիայի նախագահի հերթական անհիմն պնդումներն Ադրբեջանի դեմ և իրականությունը խեղաթյուրող սադրիչ հայտարարություններն անընդունելի են, մենք կտրականապես դատապարտում ենք այդ սադրանքները, որոնք կասկածի տակ են դնում Ադրբեջանի ինքնիշխանությունը և նպաստում են Հայաստանում ռևանշիստական ​​տրամադրություններին, բացի դա չնայած տարածաշրջանում խաղաղության համար ձևավորվող իրական պայմաններին ֆրանսիան զինում է Հայաստանին»,- ընդգծել է Հաջիզադեն։

Հաջիզադեն նաև նշել է, որ Ֆրանսիան, որը հավակնում է պաշտպանել միջազգային իրավունքը, երբեք չի քննադատել Հայաստանի կողմից միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների խախտումները, էթնիկ զտումների քաղաքականությունը, ջարդերն ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները։ «Մենք ֆրանսիական կողմին հիշեցնում ենք, որ միջազգային իրավունքի շրջանակներում Ադրբեջանի իրականացրած արդար պատերազմն իր ինքնիշխան տարածքների վրա ուղղված էր բացառապես Հայաստանի կողմից օկուպացիային դադարեցնելուն»,- ասել է նա։

Բացի այդ, Հաջիզադեն ընդգծել է, որ Փարիզի նեոգաղութատիրական քաղաքականության շրջանակներում Ֆրանսիայի անդրծովյան տարածքներում Ադրբեջանին վերագրվող մեղադրանքների փորձերը վկայում են Ֆրանսիայի արտաքին քաղաքականության սխալ ընթացքի մասին։ «Այլ երկրներին մեղադրելու փոխարեն Ֆրանսիան պետք է դասեր քաղի իր սխալներից, մենք ակնկալում ենք, որ Ֆրանսիան կդադարեցնի գործողությունները, որոնք չեն նպաստում խաղաղությանը և խաթարում են կայունությունը տարածաշրջանում», - եզրափակել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular