ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչից է վախենում «ժողովրդավար» վարչապետը. ինչո՞ւ չի հրապարակում արցախյան բանակցությունների փաստաթղթերը. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը։ Ինչի՞ց է վախենում իրեն «ժողովրդավար ու ժողովրդի ծոցից դուրս եկած» հռչակած վարչապետը:

Ինչպես վարչապետի աշխատակազմից հայտնել էին «Ազատությանը», Նիկոլ Փաշինյանը վարչապետության 7-րդ տարում հանձնարարել է «գույքագրել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը», հիմնավորումն էլ հետեւյալն է՝ «փաթեթի հնարավոր հրապարակումը Հայաստանի պետական անվտանգության շահերի դիտանկյունից՝ քննարկելուց և գնահատելուց հետո»: Այսինքն՝ պետք է որոշում կայացվի հրապարակե՞լ ինչ որ փաստաթղթեր, թե՞ ոչ:

Հարց է առաջանում՝ իսկ ումի՞ց է թաքցնում Նիկոլ Փաշինյանը բանակցային փաստաթղթերը, կամ ի՞նչ վտանգներ է տեսնում նա, եթե միջազգային լայն հանրությունը, անգամ թշնամի երկրները՝ Ադրբեջանը եւ Թուրքիան, լրիվությամբ տիրապետում են բանակցային գործընթացի բոլոր մանրամասներին:

Խոսենք փաստերով։

Դեռ 1992 թվականին Եվրոպայում անվտանգության և համագործակցության կոնֆերանսի (ԵԱՀԽ) կողմից ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության անդամ երկրներից (ԵԱՀԿ): Այս կազմակերպությունը կոչված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ, բանակցային լուծման տարբերակներ գտնելուն:

Այն բաղկացած է 9 անդամներից` Բելառուս, Գերմանիա, Իտալիա, Շվեդիա, Ֆինլանդիա և Թուրքիա, Հայաստան և Ադրբեջան, ինչպես նաև համանախագահող եռյակ անդամ երկրներից՝ Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ։

Թեեւ Ադրբեջանը հիմա պահանջում է լուծարել այս կառույցը, իսկ Հայաստանն էլ ամենեւին դեմ չէ դրան, բայց այս կառույցը ֆորմալ առումով դեռ գործում է: Եվ կարիք չկա դիվանագիտական հմտություններ ունենալ՝ հասկանալու, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ եւ համանախագահ այս բոլոր երկրները տիրապետում են բանակցային բոլոր մանրամասներին ու փաստաթղթերին, որոնք Նիկոլ Փաշինյանը գաղտնիության պատրվակով հրաժարվում է հրապարակայնացնել:

Հարց է առաջանում՝ ինչ վտանգներ է տեսնում Նիկոլ Փաշինյանը ու ինչու չի հանրայնացնում, թե տարիներ շարունակ ինչ է բանակցվել Արցախի վերաբերյալ, հատկապես, որ ինքը շատ է սիրում իր ապաշնորհ դիվանագիտությունն արդարացնելու համար մեղադրել նախկին նախագահներին, թե իրեն վատ ժառանգություն են թողել: Հատկապես, որ օրեր առաջ՝ դեկտեմբերի 25-ին, Առաջին նախագահը Փաշինյանին առաջարկել է հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում 2019թ. հունիսի) պլանները և հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները:

Ստացվում է, կոպիտ ասած, ամբողջ աշխարհը գիտի բանակցային գործընթացից, տիրապետում է փաստաթղթավորված ամեն դետալի, բայց Նիկոլ Փաշինյանը դեռ մուկն ու կատու է խաղում ու գաղտնի է պահում բանակցային փաստաթղթերը արդեն սեփական ժողովրդից:

Իսկ գուցե պարզապես թաքցնո՞ւմ է, թե ինչպես է 4 տարում իր «զրոյական կետից» տապալել գրեթե 30 տարվա ողջ բանակցային գործընթացը, ու իր ապիկար քաղաքականությունն էլ հենց հանգեցրել է Արցախի կորստին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular