ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ նվերներ են հայտարարագրել Արմեն Գրիգորյանն ու Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի մի բան ևս ակնառու դարձավ՝ նրանց ստացած նվերները՝ ըստ արժեքների:

 

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձեւաթղթի» համաձայն՝ դեկտեմբերի 10-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան կողմից ստացել է 279 հազար դրամ արժողությամբ ալկոհոլային խմիչք՝ վիսկի։

 

Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը ևս առանց նվերների չի մնացել։ Դեկտեմբերի 11-ին Երևանում անցկացված ԱՊՀ մասնակից պետությունների Գերագույն դատարանների նախագահների խորհրդի առաջին պաշտոնական նիստի շրջանակներում՝ Ուզբեկստանի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, Ուզբեկստանի գերագույն դատարանի կողմից ստացել է 157 հազար 740 դրամ արժողությամբ փայտյա նկարազարդ պատկեր։

 

Նույն միջոցառման ընթացքում Լիլիթ Թադևոսյանը ստացել է նաև 61 հազար 620 դրամ արժողությամբ փայտյա նկարազարդ ափսե, սակայն այս անգամ Բելառուսի Հանրապետության գերագույն դատարանի կողմից։

 

ԱՊՀ մասնակից պետությունների Գերագույն դատարանների նախագահների խորհրդի առաջին պաշտոնական նիստի շրջանակներում

Տաջիկստանի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Տաջիկստանի Հանրապետության գերագույն դատարանի կողմից ստացել է 138 հազար 022 դրամ արժողությամբ գեղանկար։

 

«Ժողովուրդ» օրաթերթը, սակայն, պաշտոնական տեղեկություն չգտավ, թե ինչ նվերներ է հայկական կողմը փոխադարձաբար փոխանցել վերոնշյալ նիստերի, միջոցառումների ժամանակ»:

 

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular