ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետության ղեկավարի անհատականության վճռորոշ գործոնը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետությունների հզորության տարբեր չափանիշներ կան։ Այդ չափանիշների շարքում են պետության բնակչությունը, տարածքը, բնական ռեսուրսները, տնտեսական ներուժը, ռազմական հնարավորությունները և այլն։ Բայց պետությունների դիրքավորման և ներուժի օգտագործման հարցում կա մի կարևոր հանգամանք, որը շատ դեպքերում անտեսվում է։ Խոսքը մասնավորապես վերաբերում է անհատ ղեկավարների դերակատարության կարևորությանը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության ուղղություններով։

Անհատականությունը, նրա գործողությունները և հատկությունները ազդեցություն են ունենում որոշումների կայացման գործընթացների, հանրային տրամադրությունների, քաղաքական ուղղությունների և նույնիսկ պատմական իրադարձությունների ընթացքի վրա։ Ու պատմության մեջ բազմաթիվ են այն դեպքերը, երբ թույլ ու ապաշնորհ ղեկավարների արդյունքում մեծ ռեսուրսներ ունեցող հզոր պետությունները թուլացել կամ տրոհվել են։ Հեռու չգնալու համար կարող ենք դիտարկել հենց ԽՍՀՄ-ի օրինակը։ Միջազգային հարաբերություններում առանձին բևեռի դերակատարություն ստանձնած ԽՍՀՄը Միխայիլ Գորբաչովի օրոք ներքին ճգնաժամի մեջ հայտնվեց ու շատ արագ փլուզվեց այն դեպքում, երբ Խորհրդային Միությունն այդ ժամանակ որևէ արտաքին հարձակման չէր ենթարկվել, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում կարողացել էր նույնիսկ դիմակայել նացիստական Գերմանիայի հարձակմանը։ Թերևս պատճառն այն էր, որ Գորբաչովը չէր կարողանում բարեփոխել պետական համակարգը, արագ ադապտացվել իրավիճակին ու արդյունավետ կառավարում իրականացնել՝ ձևավորելով համապատասխան հանրային ընկալումներ։

Մյուս կողմից՝ օրինակ՝ Ֆրանսիան 1-8րդ դարում Եվրոպայի ամենահզոր պետություններից մեկն էր՝ հզոր բանակով, հարուստ մշակույթով և տնտեսական ներուժով։ Այն ուներ ահռելի ազդեցություն ինչպես Եվրոպայում, այնպես էլ գաղութներում։ Սակայն Լյուդովիկոս XVI թագավորը ոչ միայն չէր կարողանում վերահսկել քաղաքական ու տնտեսական գործընթացները, այլև ընդհանրապես վճռականություն չէր դրսևորում, որի արդյունքում էլ կորցրեց իր վերահսկողությունը թագավորության նկատմամբ։ Ապա դժգոհությունների պոռթկում տեղի ունեցավ, ինչն էլ հանգեցրեց Ֆրանսիական մեծ հեղափոխությանը (1789-1799 թթ.)։ Այդպիսով Ֆրանսիան ընկավ հեղափոխական քաոսի մեջ, դարձավ հանրապետություն, իսկ թագավորն ու նրա ընտանիքը մահապատժի ենթարկվեցին։

Միևնույն ժամանակ, պատմությունը հարուստ է նաև այնպիսի դեպքերով, երբ համեմատաբար փոքր ներուժ ունեցող պետությունները հմուտ և խելամիտ առաջնորդ ունենալու արդյունքում հզորության տեսանկյունից նոր բարձունքների են հասել։ Այդ առաջնորդները կարողացել են ռազմավարական պլանավորումն ու դիվանագիտական հմտությունները համադրել՝ օգտագործելով իրենց ունեցած սահմանափակ ռեսուրսները առավելագույն արդյունավետությամբ։

Օրինակ՝ Պրուսիան 18-րդ դարի սկզբին համեմատաբար փոքր և միջին ազդեցություն ունեցող պետություն էր՝ չունենալով մեծ տարածքներ կամ ռեսուրսներ, բայց թագավոր Ֆրիդրիխ Մեծը նախ բարեփոխեց բանակը՝ դարձնելով այն ժամանակի ամենակազմակերպված և մարտունակներից մեկը, ապա ապահովեց արդյունավետ կառավարման համակարգի գործունեությունը, ներդրեց տնտեսական բարեփոխումներ և խթանեց արդյունաբերությունը։ Իր դիվանագիտական հմտություններով թագավորը կարողացավ խուսափել Պրուսիայի վրա մշտական հարձակումներից, չնայած որ այն շրջապատված էր հզոր գերտերություններով (Ավստրիա, Ռուսաստան, Ֆրանսիա)։ Արդյունքում այդ երկիրը դարձավ Եվրոպայի կարևոր պետություններից մեկը, որը ճանապարհ հարթեց Գերմանիայի միավորման համար։

Իսկ ժամանակակից օրինակ կարելի է համարել Լի Կուան Յուի կառավարումը Սինգապուրում, որը 20-րդ դարի կեսերին փոքր, աղքատ և ռեսուրսներից զուրկ քաղաքպետություն էր և չուներ բնական հարստություններ։ Շատերն անգամ հավանական չէին համարում, որ Սինգապուրը կարողանալու է գոյատևել որպես առանձին պետություն՝ չբացառելով, որ Մալազիան, ի վերջո, կուլ կտա այդ քաղաքպետությունը։ Բայց Լի Կուան Յուի ղեկավարության օրոք Սինգապուրը վերածվեց ժամանակակից աշխարհի ամենազարգացած պետություններից մեկը՝ դառնալով ֆինանսական և առևտրային կենտրոն։ Նա մի կողմից ներդրեց խիստ հակակոռուպցիոն քաղաքականություն և ստեղծեց արդյունավետ կառավարման համակարգ, իսկ մյուս կողմից էլ հիմնեց բարձրակարգ կրթական համակարգ և խթանեց օտարերկրյա ներդրումները։ Պետական մակարդակով շեշտը դրվեց արդյունաբերության և տեխնոլոգիաների զարգացման վրա։

Հիմա այսպիսի օրինակներից գանք դեպի Հայաստան։ Մեր երկիրը, որը շատ բարդ ու խոցելի արտաքին միջավայրում է գտնվում, ուղղակի ապաշնորհ ղեկավար ունենալու իրավունք չունի։ Հատկապես պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ ժամանակ առ ժամանակ այնպիսի իրավիճակներում ենք հայտնվում, որ մեր պետության գոյությունն ուղղակի մազից է կախված լինում։ Բայց, որքան էլ զարմանալի է, այսօր Հայաստանում ամենաապաշնորհ կառավարումն է իրականացվում։ Փաշինյանը նոր հիմքեր չկառուցելով հանդերձ՝ քննադատում ու քանդում է այն, ինչ նախկինում ձեռք է բերվել։ Ու դժվար է նշել որևէ լուրջ ձեռքբերում, որ ունեցել ենք նրա կառավարման վեց տարվա ընթացքում։ Լրիվ ընդհակառակը: Նա գրասենյակի պես փակեց Արցախում մեծ ջանքերով ու դժվարություններով կառուցված պետությունը ու հանձնեց Ադրբեջանին՝ ճանաչելով այդ երկրի տարածքային ամբողջականությունը, իսկ հիմա անցել է Հայաստանի ինքնիշխանության բանալիների հանձնման գործին։

Այդ ինչպե՞ս ստացվեց, որ նման որակի ղեկավարը հայտնվեց պետության ղեկին։ Դեռ մի կողմ արտաքին ազդեցությունների գործոնը, պետք է նկատել, որ ուղղակի հասարակությունն ավելի շատ հույզերով է իրադարձությունները գնահատում, դրա համար էլ Փաշինյանն ու իր շրջապատը փողոցից եկան իշխանության և նպաստեցին հակառակորդների հաղթանակին, հայկական կողմի կապիտուլ յացիային։

Իսկ հիմա, ի՞նչ է, ցանկացած հայ վատ չի՞ զգում, երբ շաբաթը մեկ Ալիևը հոխորտում է Հայաստանի ու հայության հասցեին, իսկ Փաշինյանի համար, կարծես թե, անհանգստանալու առիթ չկա, ինքը, ասենք, Շվեյցարիայի վարչապետն է, կարող է ամբողջ օրը հանգիստ հեծանիվ վարել։ Կա տեսակետ, որ դեռ ամեն ինչ կորած չէ, կարելի է ապաշնորհ իշխանություններին հեռացնել։ Սակայն հարցն այն է, որ ժամանակն է սուղ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular