ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սովորեցի պայքարել ու մինչև վերջ գնալ հանուն սիրո. Բեն Ավետիսյան

ՖՈՏՈ

Life.Panorama.am-ը գրում է.

Շուրջ մեկ ու կես տարի հեռարձակվող «Երանի» հեռուստասերիալն այլեւս պատմություն է: Բոլորովին վերջերս այն իր հանգուցալուծումն ունեցավ, որի մասին էլ Life.panorama.am-ը խոսել է գլխավոր հերոսին մարնավորող Բեն Ավետիսյանի հետ:
 
«Մեր հարազատ հեռուստասերիալն արդեն ավարտված է: Ամփոփոելով արդյունքները` պետք է ուրախությամբ նշեմ, որ 1.5 տարի տեւած այս աշխատանքն իր լավագույն արդյունքը տվեց, հեռուստադիտողի կողմից այն սիրվեց ու մեծ դիտելիություն ունեցավ, սակայն արդեն պետք էր այն ավարտել, քանի որ դերասանի համար այդքան երկար աշխատելը միեւնույն կերպարի համար, հոգնեցուցիչ էր: Ժամանակ էր պետք դադար վերցնելու, որպեսզի առաջիկայում նոր կերպարներով կարողանանաք հանդես գալ»,- պատմեց Բեն Ավետիսյանը:
 
Արամի եւ Անիի զույգը, որոնց մարմնավորում էին Բենն ու Շուշաննա Թովմասյանը, սիրվեց հեռուստադիտողի կողմից, ավելին` այս ընթացքում նրանց անգամ իրականում սիրավեպ վերագրեցին, որի մասին խոսելիս` դերասանը նշեց.
 
«Այն, որ մեզ ու սերիալի այլ զույգերին իրականում եւս սիրավեպ էին վերագրում, խոսում է այն մասին, որ մենք կարողացել ենք հավատացնել մեզ, կարողացել ենք բնական ու դիպուկ մարմնավորել այդ զույգերին: Ուրախ եմ, որ երկար տանջանքներից ու փորձություններից հետո Արամն ու Անին գտան իրենց երջանկությունը: Ինչ վերաբերվում է այդ ասեկոսեներին, կրկին ասեմ, որ մենք ուղղակի շատ լավ ընկերներ ենք, ավելին` հարեւաններ ենք, ապրում ենք նույն շենքում, ունենք շատ լավ հարաբերություններ, բայց հաստատ մեր մեջ սիրավեպ չկա»:
 
Շարունակությունն՝ այստեղ.
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular