ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեկնարկել է ԱԺ 9 հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական 9 մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկությունը: Քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 16:00-ն: Պատգամավորներն 9 հանձնաժողովների նախագահների պաշտոններում առաջադրված  յուրաքանչյուր թեկնածուի համար կքվեարկեն առանձին-առանձին: Քվեարկությունն ընթանում է փակ-գաղտնի ընթացակարգով:

Ազգային ժողովի 9 մշտական հանձնաժողովներից 6-ի համար նախագահի թեկնածություն է առաջադրել ՀՀԿ խմբակցությունը, 3-ի համար՝ «Ծառուկյան» խմբակցությունը:

ՀՀԿ-ն Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Հակոբ Հակոբյանի, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Արմեն Աշոտյանի, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Կորյուն Նահապետյանի, Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Հրայր Թովմասյանի, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Խոսրով Հարությունյանի, Ֆինանսավարկային և բյուջետա յին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Գագիկ Մինասյանի թեկնածությունը:

«Ծառուկյան» դաշինքը Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման,գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Վարդևան Գևորգյանի, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Նաիրա Զոհրաբյանի, Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Վարդան Բոստանջյանի թեկնածությունը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular