ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընկերուհիներ չունեցող բրազիլուհին ֆոտոսեսիա է իրականացրել «հարսնեղբայրների» հետ (ֆոտոշարք)

ՖՈՏՈ

Բոլորս գիտենք, որ հարսանեկան արարողության անբաժանելի մասը հարսնաքույրերի հետ լուսանկարներ անելն է. այս գործընթացը սիրում են ոչ միայն հարսնացուները, այլ նաև հարսնաքույրերը: Սակայն լինում է, որ հարսնացուներն իգական սեռի ընկերներ չեն ունենում՝ իրենց կյանքի կարևորագույն օրը կանգնելով լուրջ խնդրի առաջ:

Bored Panda-ն գրում է, որ Բրազիլիայի 24-ամյա բնակչուհի Ռեբեկան լուծել է ընկերուհիներ չունենալու խնդիրը՝ նրանց փոխարեն հրավիրելով իր տղա ընկերներին որպես «հարսնեղբայրներ»:

Այս գաղափարը ծագեց հարսանիքից մեկ շաբաթ առաջ: Ցանկացա լուսանկարվել խալաթներով հարսնաքույրերի հետ, որոնք շամպայն են ըմպում և զվարճանում, սակայն տխրեցի՝ հասկանալով, որ աղջիկ ընկեր չունեմ: Այդ ժամանակ որոշեցի հարսնաքույրերին փոխարինել հարսնեղբայրներով», - պատմել է Ռեբեկան:

Աղջկա խոսքով՝ ինքը շատ է հավանել յուրահատուկ ֆոտոսեսիան:

«Շատ զվարճալի ֆոտոսեսիա անցկացրինք: Բոլորն էժան խմիչքներ ըմպեցին և հարբեցին: Երբեմն այնքան ուժեղ էինք ծիծաղում, որ ժամանակ էր պահանջվում ուշքի գալու և ֆոտոսեսիան շարունակելու համար», - վերհիշել է հարսնացուն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ համալսարանում Ռեբեկան համակարգչային ինժեներիա է ուսումնասիրում, և 60 ուսանողներից բաղկացած կուրսում նա չորս աղջիկներից մեկն է;

«Անչափ գոհ եմ մեր լուսանկարներից: Երբեմն նայում եմ դրանք և խենթի պես ծիծաղում: Սակայն երբեք չէի պատկերացնի, որ դրանք այդքան լայն տարածում կգտնեն», - ասել է Ռեբեկան:

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular