ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը կտրուկ կոշտացնում է հռետորաբանությունը. ո՞վ է պատասխանելու հոխորտանքներին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանի նախագահն Ամանորից հետո կտրուկ կոշտացնում է իր հռետորաբանությունը, և բացեիբաց սպառնալիքներ տեղում, մինչ Նիկոլ Փաշինյանը զբաղված է ձվածեղ պատրաստելով։ Իլհամ Ալիևը երեկ մի խումբ ԶԼՄ-ների է հավաքել, մի ամբողջ շարք նոր և անիրականանալի պահանջներ ներկայացրել, ընդհուպ սպառնացել ներխուժմամբ։ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանի սպառազինումը կբերի միայն նոր լարվածության, նշել է, որ Ֆրանսիան և Հայաստանին զենք մատակարարող մյուս երկրները «պետք է չեղյալ համարեն այդ պայմանագրերը»՝ պնդելով՝ «Հայաստանը պետք է անհապաղ դադարեցնի զինվելը»։

«Հայաստան առաքված զենքերը պետք է վերադարձվեն: Սա մեր պայմանն է, և ով ինչպես ուզում է, թող այնպես էլ ընկալի: Ես իմ խոսքն եմ ասում, և նրանք, ովքեր կանգնած են իրենց թիկունքում, գիտեն նաև, որ եթե մենք ինչ-որ բան ասում ենք, ապա նաև այդ ամենին շատ լուրջ ենք վերաբերվում»,- նշել է Ադրբեջանի նախագահը։

Բռնապետի խոսքով՝ Հայաստանը փաստացի սպառնալիքի աղբյուր է տարածաշրջանի համար, Ալիևն ընդգծել է, որ հայկական պետությունն ըստ էության ֆաշիստական է: Ըստ նրա՝ գրեթե 30 տարի Հայաստանը ղեկավարել են ֆաշիստական գաղափարախոսության կրողները, երկիրը ձևավորել են իրենց նմանությամբ։ «Մեր երկիրը հարևան է ֆաշիստական պետությանը և ֆաշիզմի վտանգը չի վերացել։ Ուստի ֆաշիզմը պետք է ոչնչացվի։ Այն կոչնչացնի կամ Հայաստանի ղեկավարությունը, կամ մենք։ Այլ ելք մենք չունենք», - հայտարարել է Ալիևը։

Չի շրջանցվել նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը։ «Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի, և այն բաց կլինի: Ինչքան շուտ հասկանան սա՝ այնքան լավ։ Մենք խաղաղություն և համագործակցություն ենք ուզում Հարավային Կովկասում։ Հայաստանը չպետք է խանգարի մեզ։ Չպետք է գործեն որպես աշխարհագրական պատնեշ Թուրքիայի և Ադրբեջանի միջև»,- նշել է նա։ Բաքուն կրկին պնդում է Երևանի նկատմամբ պահանջները՝ Մինսկի խմբի լուծարում, Սահմանադրության փոփոխություն, առանց դրանց իրագործման, ըստ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, անհնար է խաղաղության պայմանագիր ստորագրել։

Ալիևի այս հոխորտանքը հերթական վկայությունն է, որ Նիկոլ Փաշինյանի «խաղաղության օրակարգը» ձախողվել է, իսկ «Խաղաղության խաչմերուկն» ընդամենը հայ հանրությանը շեղելու փուչիկ է։ Մինչ Ադրբեջանը պատրաստվում է նոր ռազմական էսկալացիայի, Փաշինյանը տարբեր անհեթեթ տեսանյութերով շարունակում է «ֆռռացնել» ժողովրդին։ 

Լիլիթ Մակարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular