ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


100 դրամանոցներ այլևս չեն լինի․ ինչպե՞ս պետք է վճարի քաղաքացին (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Հունվարի մեկից երկրում մեծ փոփոխություններ եղան, ինչը շատերի համար սովորական էր, իսկ շատերի համար էլ տհաճ անակնկալ։

Փոփոխություններից մեկն այն էր, որ տրանսպորտային միջոցներից օգտվելու համար 100 դրամանոց մետաղադրամները այլևս գործածելի չեն։ Չնայած այն հանգամանքին, որ այլևս պետք չէ 100 դրամանոց մետաղադրամ փնտրել, ինչն ուրախալի է թվում, Երևանի քաղաքապետարանն այդ ուրախությունը երկար «վայելել» թույլ չտվեց։

Բանն այն է, որ հունվարի մեկից սկսած տրանսպորտային միջոցներից օգտվելու համար անհրաժեշտ են միմիայն QR կոդեր, որոնք փոխարինում են 100 դրամանոց մետաղադրամներին։

Թվում է, թե կա այլընտրանքային տարբերակ, այն է՝ օգտվել հին ավտոբուսներից, սակայն այս անգամ ևս չի հաջողվի, քանի որ հին ավտոբուսներն էլ փոխարինվել են նորերով, որոնց դեպքում նույնպես ընդունելի է QR կոդով վճարման տարբերակը միայն։

Չնայած նրան, որ 100 դրամանոց մետաղադրամները պատուհաս էին դարձել տրանսպորտից օգտվողների համար, QR կոդերը կրկնակի անգամ պատուհաս են, քանի որ սկզբնական ժամանակահատվածում քաղաքացիները QR կոդերը կարող էին օգտագործել գնելուց հետո 1 ամսվա ընթացքում, սակայն կոդերի պահպանման ժամկետը կրճատվեց և ստացվեց այնպես, որ QR կոդերը պետք է կիրառել 10-օրյա ժամկետներում։ Այսօր էլ պարզ դարձավ, որ ևս մեկ անգամ QR կոդերի օգտագործման ժամկետները կրճատվել են և այն պետք է մարել 4-օրյա ժամկետում։

Ստացվում է այնպես, որ այժմ QR կոդ կարելի է գնել ոչ թե 10, այլ 4 օրվա համար։

Հավելենք, որ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ այս որոշումը Երևանի ավագանու որոշումն է և մինչ այս պահը գնված QR կոդերը, որոնց օգտագործման ժամկետը 10 է եղել, դեռ կարելի է օգտագործել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular