ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մետապնևմովիրուս. ինչ է պետք իմանալ Չինաստանում տարածվող վարակի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Չինաստանից լուրեր են ստացվում շնչառական վարակների, այդ թվում՝ մարդու մետապնևմովիրուսի (HMPV) տարածման մասին։ Այնուամենայնիվ, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեի, հիվանդացության մասշտաբն ու ինտենսիվությունը, ըստ առկա տվյալների, դեռևս ցածր է անցյալ տարվա մակարդակից: Այս մասին գրում է un.org կայքը:

Կլյուգեն ընդգծել է, որ մարդու մետապնևմովիրուսը բավականին տարածված շնչառական վիրուս է, որը սովորաբար առաջացնում է մեղմ ախտանիշներ՝ հազ, ջերմություն, շնչառության ծանրացում: Այնուամենայնիվ, ծանր դեպքերում վարակը կարող է հանգեցնել թոքաբորբի, հատկապես նորածինների, մեծահասակների կամ քրոնիկական հիվանդություններ ունեցողների մոտ:

Վիրուսը փոխանցվում է օդակաթիլային տարբերակով, սերտ շփման կամ աղտոտված մակերեսների միջոցով: Ներկայումս չկա հատուկ հակավիրուսային թերապիա HMPV-ի բուժման համար, ոչ էլ պատվաստանյութ այն կանխելու համար:

Կլյուգեն նշել է, որ պարզ միջոցները, որոնք կիրառելի  են շնչառական հիվանդությունների լայն շրջանակի, ներառյալ մրսածության, գրիպի, COVID-19-ի և մետապնևմովիրուսի դեպքում, կարող են կանխել վարակների տարածումը և նվազեցնել ռիսկերը: Հիվանդության դեպքում խորհուրդ է տրվում հիվանդության դեպքում մնալ տանը, դիմակ կրել մարդաշատ վայրերում կամ վատ օդափոխվող վայրերում, հազալու կամ փռշտտալու դեպքում  քիթն ու բերանը ծածկել անձեռոցիկով, պարբերաբար լվանալ ձեռքերը և ախտահանել մակերեսները:

Նրա խոսքով՝ Չինաստանում ԱՀԿ գրասենյակը և կազմակերպության կենտրոնակայանը պարբերաբար թարմացումներ են ստանում իրավիճակի վերաբերյալ և աջակցություն ցուցաբերում պաթոգենների մշտադիտարկման և վիրուսի շտամների և տարբերակների փոփոխություններին հետևելու հարցում:

ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակն իր հերթին ստացված տեղեկատվությամբ կիսվում է ԵՄ անդամ պետությունների հետ, նշել է Կլյուգեն՝ ընդգծելով հանրային առողջության ոլորտում թափանցիկ և արագ հաղորդակցության կարևորությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular