ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի կարծիքը ոչ ոք չի հարցնում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայկական որոշ ԶԼՄ-ներ երեկ տեղեկություն էին տարածել, թե առաջիկայում Թուրքիա իրանական պատվիրակություն է այցելելու՝ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման քննարկելու համար։ Սկզբնաղբյուրն ադրբեջանական քարոզչամեքենան էր, որը, պարզվեց, իր սովորույթի համաձայն, կեղծիք է տարածել։ Իրականում իրանական պատվիրակությունն այցելելու է երկու երկրների միջև առկա լարվածությունը քննարկելու համար, ինչը պայմանավորված է իրանական բեռնատարների կողմից Թուրքիայում հավելյալ մաքսատուրք վճարելու և թուրքական բեռնատարներին իրանական բենզին չվաճառելու հետ։

Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Իսմայիլ Բաղայիին ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը հարց էր տվել այս խնդրի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ դրա հնարավոր կապի մասին։ Բաղային նշել էր, որ բեռնատարների հետ կապված հարցը ոչ թե քաղաքական է, այլ, ավելի շուտ, տեխնիկական: «Հնարավոր է, որ մոտ ժամանակներս մեր պատվիրակությունը համապատասխան կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ այցելի Թուրքիա՝ այդ հարցը մանրամասն քննարկելու համար: Հուսով ենք, որ հարցը կլուծվի առաջիկայում»,- ընդգծել էր նա։ Խոսելով «Զանգեզուրի միջանցքի» մասին, Բաղային ասել էր. «Իրանն անփոփոխ դիրքորոշում ունի։ Իրանը ողջունում է տրանսպորտային ոլորտում համագործակցության ընդլայնումը, սակայն մենք ընդգծում ենք, որ երկրների ինքնիշխան իրավունքները պետք է հարգվեն»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռ երկու տարի առաջ է նշել, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցով խնդիրը Հայաստանի հետ չէ, այլ՝ Իրանի։ «Այլ կերպ ասած՝ երկու մուսուլմանական երկրների խնդիր։ Այն փաստը, որ Իրանն այդ հարցով այդպիսի դիրքորոշում ունի, վրդովեցնում է և՛ Ադրբեջանին, և՛ մեզ»,- ասել էր Էրդողանը։

Փաստացի, այս անգամ էլ ստացվում է, որ տարածաշրջանի և ոչ մի երկիր չի հարցնելու ՀՀ կարծիքն անգամ իրեն վերաբերող հարցերում։ Իրանը կբանակցի Թուրքիայի և Ադրբեջանի, Ռուսաստանի հետ, կգան կամ չեն գա որևէ պայմանավորվածության, իսկ Հայաստանը, Նիկոլ Փաշինյանի ջանքերով, վաղուց սուբյեկտից վերածվել է բանակցությունների օբյեկտի։

Աննա Վարդանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular