ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ում գրանցվել է H5N1 թռչնագրիպից առաջին մաhը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգներում թռչնագրիպի H5N1 տիպի առաջին մահն է գրանցվել։ Դեպքը ֆիքսվել է Լուիզիանա նահանգում։

Այս մասին հաղորդվում է տեղի առողջապահության վարչության կայքում։ Անցյալ տարվա սկզբից ամբողջ աշխարհում թռչնագրիպի վիրուսի բռնկումներ են գրանցվել, գրել են ԶԼՄ-ները։

Մահացածը 65 տարեկանից բարձր է եղել, և նախկինում նրա մոտ ուղեկցող հիվանդություններ են ախտորոշվել։ Վարակումը տեղի է ունեցել ինչպես ընտանի, այնպես էլ վայրի թռչունների հետ շփումից հետո: Լուիզիանայի առողջապահության նախարարությունը նշել է, որ այս դեպքը մինչ այժմ նահանգում գրանցված միակ դեպքն է, ինչի հետևանքով բնակիչների շրջանում H5N1 թռչնագրիպի տարածման ռիսկը ցածր է մնում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular