ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանում․ երեք տասնյակից ավել զոհեր կան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթի ինքնավար մարզում տեղի ունեցած երկրաշարժը հանգեցրել է շենքերի ավերածությունների։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

Հետևանքների մասին տեղեկությունները ճշտվում են։

ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթի ինքնավար մարզում՝ Նեպալի հետ սահմանի մոտ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Շիգացե քաղաքից 163 կմ հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել  է 10 կմ խորության վրա։

Տեղական լրատվամիջոցները հայտնում են առնվազն 36 զոհի մասին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular