ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանյան կայքը Հայաստանն անվանել է աշխարհի դեռևս գոյություն ունեցող ամենահին վեց պետություններից մեկը

ՄՇԱԿՈՒՅԹ

Առաջին պետությունները հայտնվել են մոտ 6000 տարի առաջ, բայց ոչ բոլորն են կարողացել գոյատևել մինչև օրս։ Որոշներն անվերադարձ են անհետացել, իսկ որոշներից միայն անուններն են մնացել։ Սակայն կան նաև այնպիսիք, որոնք պահպանել են կապը Հին աշխարհի հետ։ Վերջիններիս է վերաբերում նաև Հայաստանը։

Ինչպես գրում է «Русская семерка» կայքը, հայկական պետականության պատմությունը մոտ 2500 տարվա վաղեմություն ունի, թեև դրա ակունքներն ավելի խորն է պետք փնտրել՝ Արմե-Շուբրիայի թագավորությունում (մ.թ.ա. XII դ.), որն, ըստ պատմաբան Բորիս Պիոտրովսկու ենթադրության, մ.թ.ա․ VII և VI դարերում վերածվել է սկյութահայկական միության։ Հին Հայաստանը թագավորությունների և պետությունների խայտաբղետ կոնգլոմերատ է, որոնք գոյություն են ունեցել միաժամանակ կամ հաջորդել միմյանց: Թաբալը, Մելիդը, Մուշի թագավորությունը, Հուրիական, Լուվիական և Ուրարտական ​​պետությունները՝ դրանց բնակիչների ժառանգներն ի վերջո միաձուլվել են հայ ժողովրդին։ «Հայաստան» տերմինն առաջին անգամ հանդիպում է Պարսկաստանի թագավոր Դարեհ I-ի Բեհիսթունի արձանագրության մեջ (մ.թ.ա. 521թ.), որն այդպես է անվանել պարսկական սատրապությունը անհետացած Ուրարտուի տարածքում: Հետագայում Արաքս գետի հովտում առաջանում է Արարատյան թագավորությունը, որը հիմք է հանդիսանում երեք այլ՝ Սոֆենի, Փոքր Հայքի և Մեծ Հայքի ձևավորման համար։ Մոտավորապես մ.թ.ա. III դարից հայ ժողովրդի քաղաքական և մշակութային կյանքի կենտրոնը տեղափոխվում է Արարատյան դաշտավայր։

Կայքն իր ցանկում ներառել է ևս 5 պետություն՝ Իրանը, Եգիպտոսը, Չինաստանը, Ճապոնիան, Հունաստանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular