ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դամասկոսի օդանավակայանը հունվարի 7-ից կվերսկսի միջազգային չվերթները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սիրիայի մայրաքաղաքի օդանավակայանը հունվարի 7-ից կսկսի ընդունել միջազգային չվերթներ։ Այս մասին SANA-ին տված մեկնաբանությունում հայտնել է Սիրիայի քաղաքացիական ավիացիայի և օդային տրանսպորտի վարչության ղեկավար Աշհադ ալ Սլեյբին։  Այս մասին գրում է Euromedia24-ը։
 
«Մենք հայտարարում ենք 2025 թվականի հունվարի 7-ից Դամասկոսի օդանավակայան և հակառակ ուղղությամբ միջազգային չվերթների ստացման և ուղարկման մեկնարկի մասին»,- նշել է նա։
 
Ալ-Սլեյբին վստահեցրել է, որ սիրիական նոր իշխանությունները «գործընկերների օգնությամբ» ներկայումս զբաղված են Դամասկոսի և Հալեպի օդային նավահանգիստների ամբողջական շահագործման համար համապարփակ նախապատրաստմամբ։
 
 
Հունվարի 2-ին Qatar Airways ազգային ավիաընկերությունը հայտարարել է հունվարի 7-ից Դոհա-Դամասկոս երթուղով չվերթները վերսկսելու մտադրության մասին։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular