ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունը կխստացնի Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կառավարումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակ ունի կարգավորել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կառավարման և պահպանման գործընթացները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում՝ հանրային քննարկման համար։

Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով 2024 թվականի «Ջրային օրենսգրքում» և շրջակա միջավայրի նախարարի հրամանով սահմանվել են նոր հորատանցքերի օգտագործման սահմանափակումներ՝ Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք համայնքներում։ Այդ համայնքներում արգելվում է նոր հորատանցքերի միջոցով ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, ինչպես նաև գործող հորատանցքերի օգտագործումը ձկնաբուծական նպատակներով։

Նախագծով նախատեսվում է՝

սահմանափակել հիդրոերկրաբանական տեղեկատվությունների տրամադրումը. «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը չի տրամադրի հիդրոերկրաբանական տեղեկատվություններ՝ Արարատյան դաշտի արգելվող համայնքների համար,

կարգավորել ձեռնարկատիրական գործունեությունը. սահմանափակվում է ՊՈԱԿ-ի ձեռնարկատիրական գործունեությունը արգելված համայնքներում՝ ջրօգտագործման վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու հարցում։

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների ավելի խիստ վերահսկում, արգելված համայնքներում ջրօգտագործման սահմանափակումների արդյունավետ կիրարկում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular