ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի ԶՈՒ հրամանատար. Թշնամիները դեռ չեն տեսել Իրանի իրական հզորությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի Զինված ուժերի հրամանատարը, հայտարարելով, որ թշնամիները դեռ չեն տեսել Իրանի իրական հզորությունը, ասել է, որ դիմադրությունը գաղափարախոսություն, մտածողություն և մշակույթ է, որը ոչ միայն չի թուլացել, այլև «Ալ-Աքսայի փոթորիկ» գործողությունից հետո ավելի է հզորացել, ընդլայնվել ու խորացել», հայտնում է IRNA-ն։

Գեներալ Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավին հայտարարել է. «Թշնամիները փորձում են ներշնչել, թե դիմադրությունը թուլացել է: Այդ լուրերը տարածողները և դրանց հավատացողները դա անում են, քանի որ դիմադրությունը համարում են ինչ-որ մեխանիզմ, որը կարելի է կոտրել: Բայց դա այդպես չէ»:

Իրանի Զինված ուժերի հրամանատարն ընդգծել է. «Դիմադրությունը գաղափարախոսություն է, մտածողություն և մշակույթ, և այդ մշակույթը ոչ միայն չի թուլանում և չի թուլացել, այլև «Ալ Աքսայի փոթորիկ» գործողության պահից դարձել է ավելի ուժեղ, ավելի լայն, ավելի խորը, և մենք դրա բազմաթիվ հաստատումներ ենք տեսնում աշխարհի և տարածաշրջանի մարդկանց տրամադրությունների մեջ»:

Մուսավին շարունակել է՝ հայտարարելով, որ թշնամիները սխալվում են, երբ փորձում են նսեմացնել Իրանի ռազմական հզորությունը. «Մեր ռազմական հզորությունը դեռ լիովին չի բացահայտված, և մենք ցուցադրել ենք մեր հնարավորությունների սոսկ մի մասը։ Շատ բան անհայտ է մնում մեր թշնամիների համար, և մեր բոլոր խաղաքարտերը բացելու պատճառ չկա: Մենք ցուցադրել ենք անօդաչուների միայն մեկ ստորգետնյա բազա, և մինչ այժմ ոչ ոք չի կարողացել գտնել այն»:

Իրանի զինված ուժերի հրամանատարն ասել է. «Մենք դեռ չենք խաղում այս պինգ-պոնգ խաղը, որտեղ պետք է ցույց տանք մեր ուժերի միայն մի մասը։ Եթե ​​մենք որոշենք խաղալ այս խաղը, ապա աշխարհը կտեսնի Իրանի իրական հզորությունը։ Նպատակը, որ փորձում են սերմանել, կեղծ է ու սխալ»։

Մուսավին, հայտարարելով, որ դիմադրությունը բաց չի թողնի իսրայելական ռեժիմին և նրա կողմնակիցներին, հավելել է. «Ուղին, որ սիոնիզմն  ընտրել է իր գոյատևման համար, փակուղային է։ Սպանությունների, հանցագործությունների, մանկասպանության, անարդարության և մարդկային բոլոր արժեքների անտեսման ուղին պատմության մեջ երբեք այլ բանի չի հանգեցրել, քան կործանման: Այդ ուղին և այդ վարքագիծը անկումից բացի այլ ապագա չունեն»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular