ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում ցուցադրվեցին Ռուսաստանի հայկական եկեղեցիների լուսանկարները

ՄՇԱԿՈՒՅԹ

Ռուսաստանի Կրոնների պատմության թանգարանի և Հայաստանի Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի համագործակցության արդյունքում մայիսի 20-ին`«Թանգարանների միջազգային օր»-ը, Ճարտարապետության թանգարանում բացվեց «Ռուսաստանի հայկական եկեղեցիները» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Այն նվիրված է Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի  և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդության 300-ամյակին:

Ցուցահանդեսի նպատակը հայ և ռուս ժողովուրդների պատմական ընդհանրությունները և քրիստոնեական արժեքների վրա հիմնված հոգևոր կապը ներկայացնելն է, երկու երկրների բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը նպաստելը:

«Ներկայացված են «Ռուսական Հայաստան-հայկական Ռուսաստան»  խորագրով 2015 թվականին Ռուսաստանում կայացած միջազգային լուսանկարչական մրցույթում լավագույնը ճանաչված աշխատանքներ: Մրցույթը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին»,- նշեց Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն Անի Գրիգորյանը

Լուսանկարչական մրցույթին մասնակցել են Ռուսաստանի, Հայաստանի հայտնի լուսանկարիչներ, սիրողական լուսանկարչությամբ զբաղվող անձիք: Մասնակիցների խցիկները նկատել և ֆիքսել են հայկական եկեղեցական ճարտարապետությունը, ծեսերը և կենցաղը, մարդկանց առօրյան: Առանձնահատուկ են հատկապես Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Եկատերինայի հայկական եկեղեցու առօրյային վերաբերող գործերը:

Փոխտնօրենի խոսքով` ներկայացված են նաև պետերբուրգաբնակ Մաքսիմ Աթայանցի լուսանկարչական աշխատանքները, որոնցում պատկերված են Ղրիմի հայկական հուշարձանները:

«Սանկտ-Պետերբուրգի Կրոնների պատմության թանգարանի հետ համագործակցում ենք անցյալ տարվանից:  Իրականացրել ենք «Երուսաղեմի հայկական և ռուսական սրբավայրերը» խորագրով ցուցահանդեսը, որի բացումն այսօր տեղի է ունենալու Արցախում»,-ընդգծեց Գրիգորյանը:

Ցուցահանդեսին հնարավոր է տեսնել նաև ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի գիտքարտուղար, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ  Գրիգորյանի «Խաչքարեր» նախագիծը:

Ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 18-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular