ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վթարաշատ, մաhաբեր տարի. քանի՞ ՃՏՊ է եղել 2024 թվականին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գնալով լրահոսում ավելի շատ են հայտնվում ցավալի լուրերը, ցավոք, արդեն սովորական է դարձել կարդալ այն մասին, թե ավտովթար է տեղի ունեցել կամ վրաերթ՝ մահվան ելքով: 

Պաշտոնական վիճակագրությունն էլ վկայում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն ավելացել է. գրեթե ամեն օր, կարելի է ասել, 2–4–ից պատահար է տեղի ունենում օրվա տարբեր ժամերին:

Ամփոփելով 2024թ․–ը՝ MediaHub-ը հարցում էր ուղարկել ՆԳՆ՝ հասկանալու, թե քանի՞ ճանապարհատրանսպորտային պատահար է եղել այս տարի, ինչը մեզ թույլ տվեց համեմատական անցկացնել 2023թ․–ի հետ։

Եվ այսպես, ՆԳՆ–ից MediaHub-ի հարցմանը պատասխանեցին․ «2023 թվականի հունվարի 1–ից մինչև դեկտեմբերի 16–ը ՀՀ ավտոճանապարհներին արձանագրվել է մարմնական վնասվածքի և մահվան ելքով 4377 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 363 մարդ։ 2024 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրվել է 4148 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 317 մարդ»։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը 2023թ–ի համեմատ ավելացել է: Ավելացել են նաև մահերը: 

Վիճակագրությունն իսկապես մտահոգիչ է. օրինակ, ըստ ՆԳՆ–ի՝ միայն դեկտեմբերի 24-ից 25-ը, այսինքն 1 օրվա ընթացքում, հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, որի հետևանքով զոհվել է 2 մարդ, 7-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ 

Դեկտեմբերի 26-ից 27-ը տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 1 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ 

Եվ այսպիսին է պատկերը գրեթե ամեն օր։ 

MediaHub-ը ևս հորդորում է վարորդներին զգույշ վարել, լինել ուշադիր ճանապարհներին, հատկապես ձմռան ամիսներին, և չմոռանալ ամրակապվել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular