ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի ժողովրդին պակասում է միայն խաղաղությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ժամանակն է՝ Արցախի ժողովրդին տալ խաղաղություն: ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի կողմից «Անվտանգությունը Հարավային Կովկասում չճանաչված պետությունների քաղաքական ինստիտուտների զարգացման համատեքստում» թեմայով կազմակերպված կլոր սեղան-քննարկման շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց  ԱՊՀ < b> երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եվսեեւը:

«Դժվար է կառուցել պետականությունը զինված հակամարտության պայմաններում, որը, ցավոք, սրվում է: Ես Լեռնային Ղարաբաղում եմ  եղել 2014 թվականի օգոստոսին՝ հենց այն ժամանակահատվածում, երբ իրադրությունը լարված էր:  Եղել եմ այնտեղ նաեւ այս տարի սահմանադրական հանրաքվեի ժամանակ, եւ մենք միասին այնտեղ էին, որտեղ վերաբնակեցվել էին թալիշցիները: Այս ամենը խոսում է այն մասին, որ պատերազմ եղել է եւ կարող է լինել, եւ այս պայմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացնում է կարեւոր որոշում՝ փոփոխելով սահմանադրությունը, անցում կատարելով կա ռավարման նախագահական համակարգի՝ ի տարբերություն խորհրդարանականի, որը ձեւավորվել է Հայաստանում: Լեռնային Ղարաբաղի տարբեր շրջաններում եմ  եղել, կարող եմ ասել, որ ժողովուրդը հստակ տրամադրված է  այս հողը չլքելուն: Նրանք ամեն ինչ ունեն, տարբեր ռեսուրսներ, նրանց պակասում է միայն խաղաղությունը»,-ասաց նա:

Վլադիմիր Եվսեեւի խոսքով՝ սխալ էր Լեռնային Ղարաբաղին դուրս թողնել բանակցային գործընթացից, ինչն ամրագրված էր 1994-1995 թվականին կնքված համաձայնագրում:

«Ես հանդիպել եմ ԼՂ ղեկավարության ներկայացուցիչների հետ. կարծում եմ՝ Լեռնային Ղարաբաղի բախտը բերել է ունենալ ունենալ նման ղեկավարություն, որը, տեսնում, ինչքան է հոգնել  այդ հակամարտությունից, սրացումներից: Շատ ընկերներ ունեմ այնտեղ, ինձ համար հաճելի է հաղորդակցվել ժողովրդի հետ: Հակամարտության շատ ու շատ կիզակետերում եմ եղել, կարող եմ ասել, որ այստեղի ժողովուրդը ոչնչով չի տարբերվում նրանցից, ովքեր օրինակ, Սիրիայում են պայքարում: Նրանք այն մարդիկ են, ովքեր ոչ միայն պատրաստ են դիմանալ այդ կոշտ ճնշմանը,  այլեւ ունեն սեփական տարածքի պաշտպանության սուր զգացողություն, մի տարածքի, որտեղ ապրել են նրանց նախնիները, եւ որը պատրաստ են պաշտպանել ցանկացած թշնամուց»,-ընդգծեց Վլադիմիր Եվսեեւը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular