ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիտնականներ․ գազավորված ըմպելիքների օգտագործումը փոքրացնում է ուղեղը

ՖՈՏՈ
Գազավորված ըմպելիքները չարաշահողների մոտ կարող է առաջանալ հիշողության հետ կապված խնդիրներ։ Բացի այդ, գիտնականները նաև բացահայտել են, որ նրանց մոտ ուղեղն ավելի փոքր է, քան նարնց մոտ, ովքեր տարված չեն գազավորված ըմպելիքներով։Այս մասին է վկայում վերջերս կատարված հետազոտությունը, որը հրապարակվել է «Stroke» և «Alzheimer's&Dementia» ամսագրերում։
 
Պարզվում է, որ այն մարդիկ, ովքեր ամեն օր օգտագործում են գազավորված ըմպելիքներ, նրանց մոտ 3 անգամ ավելի մեծ է ինսուլտի ու ծերունական տկարամտության հավանականությունը։ 
Հետազոտությանը մասնակցել է 45 տարեկանից բարձր 4300 մարդ։ Հետազոտության համար նրանց շրջանում 7 տարվա ընթացքում 3 անգամ հարցում է կատարվել։ Հետազոտության արդյունքները թույլ են տվել եզրակացնել, որ առկա է կապ գազավորված ըմպելիքների ու ինսուլտի և տկարամտության միջև։
 
Այս նույն գիտնականների մեկ այլ հետազոտությունն էլ պարզել է, որ գազավորված ըմպելիքները փոքրացնում են ուղեղի ծավալն ու վատացնում հիշողությունը։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular