Արտակարգ դեպք Երևանում. մի խումբ երիտասարդներ զենքի սպառնալիքի տակ առևանգել են քաղաքացուն և տարել Նուբարաշենի գերեզմանատուն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ անձի առանգում հատկանիշով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մայիսի 19-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցներն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նույն օրը, ժամը 17։00-ի սահմաններում, Պարոնյան փողոցի թիվ 28/1 հասցեից առևանգվել է Երևան քաղաքի Արարատյան 1-ին զանգվածի բնակիչ՝ 34-ամյա Արտյոմ Վիրաբյանը։
Շարունակությունն՝ այստեղ.