ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած 2 անչափահաս աղջիկներին․ կասկածվում է, որ նրանց նկատմամբ ոտնձգություն է եղել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 20-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մարզերից մեկի ոստիկանության բաժիններից մեկում հայտարարություն է տալիս նույն մարզի բնակիչ մի կին, ով հայտնում է, որ իր 15-ամյա աղջիկը իր 13-ամյա ընկերուհու հետ, ովքեր սովորում են մարզի դպրոցներից մեկում, տանից դուրս են եկել դպրոց և նրանց գտնվելու վայրի մասին այլևս տեղեկություններ չունեն։

Նույն օրը նշված բաժնում որոնողական աշխատանքներ են իրականացվում, որպեսզի հայտնաբերեն երեխաներին։ 

Համայնքային ոստիկանության նշված բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստանում , որ այդ աղջիկների հետ են եղել 2 տղա՝ Հարութ և Գարեգին անուններով, ովքեր Երևանում են բնակվում։ 

Տեղեկությունը նշված բաժնից փոխանցվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն։ 

Արդեն դեկտեմբերի 21-ին Երևանի քրեական և Կենտրոնի համայնքային ոստիկանները երեխաներին հայտնաբերում են Կողբացի փողոցի շենքերից մեկում։

Հայտնաբերում են նաև Երևանի բնակիչ 19-ամյա Հարություն Ք․-ին և Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Գարեգին Ա․-ին։ Վերջիններս քրեական ոստիկանների կողմից ձերբակալվում և տեղափոխվում են Երևանի քրեական վարչություն։

Արդեն ոստիկանությունում երեխաներից մեկի մայրը հայտնում է, որ այդ անձինք Կողբացի փողոցի իրենց կողմից վարձակալված բնակարանում սեռական հարաբերություն են ունեցել երեխաներից մեկի հետ։ 

Կասկածյալներ Հարություն Ք․-ին և Գարեգին Ա․-ին ոստիկանությունից ներկայացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով օրեր անց աղջիկներից մեծահասակը մահացել է։ 

Նախաքննության շահերից ելնելով այս պահին առեղծվածային ու ողբերգական այդ դեպքի վերաբերյալ որոշ հանգամանքներ չենք հայտնում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular