ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի Հանրապետությունը պետք է դիտարկվի բանակցային գործընթացում որպես դերակատար. Ալեքսանդր Մարգարով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդիական է դառնում այն հարցը, որ Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա անմիջական ներգրավվածություն բանակցային գործընթացում, որը վերաբերում է իր իսկ ապագային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ԱՊՀ երկրների ինստիտուտի Հայաստանյան մասնաճյուղի կողմից «Անվտանգությունը Հարավային Կովկասում չճանաչված պետությունների քաղաքական ինստիտուտների զարգացման համատեքստում» թեմայով կազմակերպված կլոր սեղն-քննարկման շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց  ԱՊՀ երկրներիինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Ալեքսանդր Մարգարովը:

«ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը, որը գործում է երկրում ավելի քան 10 տարի,  պարբերաբար անց է կացնում միջոցառումներ, որոնք միտված են արդիական խնդիրներին, որոնք հանդես են գալիս որպես հիմնարար հարցեր, այդ թվում  նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի համար: Այդ հարցերից են նաեւ անկախ պետությունների միջեւ, ինչպես նաեւ չճանաչված պետությունների միջեւ հարաբերությունները»,-նշեց նա:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ այսօր մեր տարածաշրջանում կա կայունության եւ անվտանգության պահանջարկ, եւ առաջանում է չճանաչված պետություններին զուգահեռ տարածաշրջանում կայունության ապահովման հարցը: Նրա խոսքով՝ հենց նման հարցերի շուրջ է կայանալու հայ եւ արտերկրից ժամանած փորձագետների միջեւ քննարկումը:

«Բազմիցս հնչել է այն միտքը, որ Արցախի Հանրապետությունը պետք է դիտարկվի որպես բանակցային գործընթացի դերակատար: Առկա են հետեւյալ երեք մոտեցումները. այն, որ Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի է հանդես գալ որպես ԼՂ անկախության եւ անվտանգության երաշխավորներից մեկը եւ ներկայացնում է այն մոտեցումը,  որը  կա Լեռնային Ղարաբաղում: Երկրորդ մոտեցումն այն է,  որ համանախագահները պարբերաբար այցելում են եւ  հանդիպումներ են ունենում այդ թվում նաեւ ԼՂ ներկայացուցիչների հետ: Եվ երրորդը՝ ոչ մի կարգավորում եւ լուծում հնարավոր չէ առանց այն մոտեցման, որը կարող են տալ Արցախի  իշխանությունները եւ Արցախի ժողովուրդը: Այսօր խոսում ենք երեք տարրերի մասին, որոնք անմիջականորեն ոչ, բայց միջնորդավորված ձեւով ապահովում են Արցախի ներկայությունը բանակցային գործընթացում»,- եզրափակեց Ալեքսանդր Մարգարովը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular