ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախից տեղահանվածներից 11 հազար 412 անձ մեկնել են Հայաստանից ու չեն վերադարձել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Արցախի տեղահանումից հետո թվերը, թե քանի անձ է տեղահանվել, մինչ օրս էլ տատանվում են և հստակ չեն։ Արցախցիների մի մասն, ըստ տեղացիների, անգամ չեն էլ հաշվառվել և հենց առաջին իսկ օրը լքել են Հայաստանը: ArmLur.am-ը հարցումով դիմել է Ազգային Անվտանգության ծառայության պետ Արմեն Աբազյանին հետևյալ հարցերով.

1.Քանի անձ է բռնի տեղահանվել Արցախից։

2.Բռնի տեղահանվածներից քանիսն են լքել Հայաստանը անվերադարձ։

3.Բռնի տեղահանվածներից քանիսն են այժմ Հայաստանում։

Ի պատասխան՝ ստացել են հետևյալ պատասխանը. «Համաձայն ՀՀ միգրացիայի և քաղաքացիական ծառայության կողմից տրամադրված տվյալների՝ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է 115 հազար 86 անձ, որոնցից մինչև 2024 թվականի դեկտեմբերը 18-ը ներառյալ ՀՀ-ից մեկնել և ՀՀ չեն վերադարձել 11 հազար 412 անձ, իսկ 103 հազար 674 անձ ներկայումս գտնվում են Հայաստանի Հանրապետությունում»,- ասված է ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան ԱԱԾ-ի պատասխանում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular