ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լենինգրադից Երևան թռիչքի մեկնարկին վթարվել է «Աէրոֆլոտի» ԻԼ-18Վ ինքնաթիռը. պատմության այս օրը ( 31 դեկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ադրբեջան՝ Ամբողջ աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1892 —վախճանվել է հրապարակախոս «Մշակ» թերթի խմբագիր Գրիգոր Արծնունին:

1899 —տեղի է ունեցել 6.3 մագնիտուդ ուժգնությամբ Ախլքալակի երկրաշարժը, որի արդյունքում զոհվել է 247 մարդ:

1900 - ծնվել է  հանրահայտ գրող Նաիրի Զարյանը:

1918- հայ-վրացական պատերազմի ընթացքում կողմերի միջև կնքվել է  համաձայնագիր զինադադարի մասին, որով վերջ է դրվել հայ-վրացական պատերազմին:

1955 - ծնվել է ազատամարտիկ, Հայաստանի ազգային հերոս Վիտյա Այվազյանը:

1970 - Լենինգրադից Երևան թռիչքի մեկնարկին վթարվել է «Աէրոֆլոտի» ԻԼ-18Վ ինքնաթիռը։ Բոլոր 93 ուղևորները զոհվել են։

1989- մասսայական անկարգություններ են տեղի ունեցել Նախիջևանում, ավերվել են խորհրդա-իրանական սահմանի հարյուրավոր կիլոմետրանոց հատվածներ: 

1991-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մեծ Բրիտանիայի հետ:

2006- վախճանվել է կինոգետ, կինոքննադատ, բազմաթիվ վավերագրական կինոնկարների հեղինակ Տավրոս Դաշտենցը:

2009– վախճանվել է հայազգի ռեժիսոր վավերագրական կինոյի վարպետ, օպերատոր և սցենարիստ Միքայել Վարդանովը։

2012-Րաֆֆի Հովհաննիսյանն առաջադրվել է նախագահի թեկնածու: 

2016- «Հաց բերող» Արթուր Սարգսյանն ազատ է արձակվել բանտից:

2020- ՀՀ առողջապահության նախարարությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ նախարարությունը գործարկել է COVID շտապօգնության ծառայությունը, որի հեռախոսահամարն է 8033:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

406 —վանդալ, ալան, սվան և այլ բարբարոս ցեղեր օգտվելով նրանից, որ Ռեյն գետը սառած է Մայնց և Վորմս քաղաքների շրջանում անցել են այն և ներխուժել Հռոմեական կայսրության հարուստ Գալլիա (ապագայում ֆրանսիա) տարածք:

1514 —ծնվել է բժիշկ Անդրեաս Վեզալին, որը համարվում է գիտական անատոմիայի հիմնադիրը:

1621– Երեսնամյա պատերազմի ժամանակ Չեխիայի Նիկոլսբուրգ քաղաքում հրադադարի պայմանագիր է կնքվել։

1691 —վախճանվել է անգլիացի ֆիզիկոս և քիմիկոս Ռոբերտ Բոյլը:

1774 —Ռուսաստանում ավարտվել է Պուգաչովյան ապստամբության մասնակիցների դատավարությունը, մահվան դատավճիռ է կայացվել Եմելյան Պուգաչովի, Մաքսիմ Շիգաևի և ուրիշների նկատմամբ:

1799 —վերջնականապես դադարեցվել է Օստ-Հնդկական ընկերության մենաշնորհի գործողության ժամկետը:

1842 –ծնվել է իտալացի գեղանկարիչ Ջովանի Բոլդինին։

1869 - ծնվել է ֆրանսիացի գեղանկարիչ Անրի Մատիսը։

1869- հայտնաբերվել են Արտեմիսի տաճարի ավերակները։

1877 –վախճանվել է ֆրանսիացի նկարիչ Գյուստավ Կուրբեն։

1877 —ռուս-թուրքական պատերազմի ընթացքում Իոսիֆ Գուրկոյի ղեկավարած ռուսական զորքերը Տաշկեստանի մոտ տեղի ունեցած ճակատամարտում ջախջախել են թուրքական բանակին:

1917 - վախճանվել է իտալացի նկարիչ, իմպրեսիոնիզմի ժամանակաշրջանի կարկառուն ներկայացուցիչներից մեկը հանդիսացող Ֆեդերիկո Ձանդոմենեգին:

1918 —առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական զորքերը թողել են Վիլնյուսը:

1919 —Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ Դոնբասյան օպերացիայով Կարմիր բանակի 6-րդ հեծյալ դիվիզիան Ալեքսեևկա-Լեոնովո տարածքում ջախջախել է Մարկովյան հետևակային դիվիզիան, որի արդյունքում բոլշևիկների վերահսկողության տակ է անցել Դոնբասը: 

1937 - ծնվել է կինոյի և թատրոնի, հեռուստատեսության բրիտանացի մեծ դերասան Էնթոնի Հոփքինսը։

1942 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ստալինգրադյան ճակատի զորքերը լրիվ ջախջախել են ռումինական 4-րդ բանակը և ծանր պարտության մատնել 4-րդ գերմանական տանկային բանակին:

 1946 — ավարտվել է ֆրանսիական և անգլիական զորքերի էվակուացիան Լիվիայից:

1948– ծնվել է ամերիկյան երգչուհի, ռիթմ-ն-բլյուզ և դիսկո ժանրերի երաժշտության կատարող Դոննա Սամմերը։

1966 —Օվկիանիայի բրիտանական Սանտա-Կրուս կղզիներում տեղի է ունեցել 8 բալանոց երկրաշարժ:

1980 – վախճանվել է ամերիկացի ռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, Ամերիկյան կինոակադեմիայի հիմնադիրներից մեկը հանդիսացող Ռաուլ Ուոլշը։

1990– վախճանվել է խորհրդային տիեզերագնաց Վասիլի Լազարևը:

1990 - Գարրի Կասպարովը դարձել է շախմատի աշխարհի չեմպիոն` տիտղոսը խլելով Անատոլի Կարպովից։

1993-վախճանվել է Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան:

1994– ռուս-չեչենական պատերազմի ժամանակ Ռուսաստանի զինված ուժերը սկսել են Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի գրավման գործողությունը։

1999– Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը հրաժարական է տվել և Վլադիմիր Պուտինը դարձել է նախագահ։

2022 — 95 տարեկան հասկում վախճանվել է 2005—2013 թթ. Հռոմի պապ Բենեդիկտ 16–րդը:

Կ.Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular