ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ահազանգ է ստացվել 20 օր հացադուլում գտնվող ազատությունից զրկված անձի մահվան առնչությամբ. ՄԻՊ

ԻՐԱՎՈՒՆՔ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր են ստացվում իրավասու մարմինների կողմից քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց հացադուլի պատշաճ վարմանն առնչվող շարունակական խնդիրների առնչությամբ: Ի թիվս այլնի, բարձրացվում են ստացիոնար բժշկական օգնության հասանելիությանը վերաբերելի հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

«Պաշտպան Անահիտ Մանասյանը մտահոգիչ է համարում ստացիոնար բուժման անհրաժեշտություն ունեցող հացադուլ հայտարարած անձանց «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ կամ առողջապահական մարմինների բուժական հիմնարկ տեղափոխման անհարկի ձգձգումները, ինչը երբեմն անդառնալի հետևանքներ է ունենում։

Այսպես, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգ է ստացվել 20 օր հացադուլում գտնվող ազատությունից զրկված անձի մահվան առնչությամբ։ ՄԻՊ աշխատակազմը վերջինիս ստացիոնար բուժման անհրաժեշտության հարցը տարբեր ձևաչափերով անընդհատ քննարկել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ։

Պաշտպանն ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման համար պետությունը կրում է պատասխանատվություն:

Իրավասու պետական մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցառումները նրանց իրավունքների խախտումները կանխարգելելու, ինչպես նաև մահվան դեպքերի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար:

Պաշտպանը մտահոգիչ է համարում նաև այն հանգամանքը, որ ազատությունից զրկված անձինք քրեակատարողական հիմնարկներում իրենց բողոքը հաճախ արտահայտում են ինքնավնասումներ կատարելու ճանապարհով, այդ թվում` օտար մարմիններ կուլ տալու եղանակով, որոնք որևէ կերպ հասանելի են դառնում ազատությունից զրկված անձանց: Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ շեշտադրում է, որ իրավասու մարմինները պետք է ակտիվ միջոցառումներ ձեռնարկեն այդ հանգամանքները կանխարգելելու ուղղությամբ:

Վերոնշյալ խնդիրներին Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է բազմիցս՝ ինչպես հրապարակային ելույթներում, այնպես էլ տարբեր քննարկումների ընթացքում։ Թեման մանրամասն վերլուծվել է նաև Կանխարգելման ազգային մեխանիզմի 2023 թվականի տարեկան հաղորդման շրջանակներում։

Ազատությունից զրկման վայրերում կյանքի և առողջության պահպանման իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո: Դրանք մանրամասն վերլուծվում են Պաշտպանի կողմից, համապատասխան առաջարկները ներկայացվում են իրավասու մարմիններին՝ ոլորտը բարելավելու նպատակով»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular