ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրայր Թովմասյանը վստահեցնում է՝ ՀՀ նոր ընտրական համակարգը նպաստելու է ժողովրդավարության ամրապնդմանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում նոր ընտրական համակարգն ավելի է նպաստելու երկրում ժողովրդավարության ամրապնդմանը: Ազգային ժողովում մշտական հանձնաժողովի նախագահների ընտրության հարցի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԺ պետական, իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Հրայր Թովմասյանը չհամաձայնեց ՀՅԴ-ական պատգամավորի դիտարկման հետ, թե Սահմանադրությամբ ամրագրվել է, որ Հայաստանում համապետական ընտրություններն իրականացվելու են համամասնական ընտրակարգով, սակայն Ընտրական օրենսգրքով այնպիսի համակարգի հիմք դրվեց, որը մեծ հաշվով չի տարբերվում մեծամասնական ընտրակարգից:

«Ես համաձայն չեմ, որ մեր ընտրական նոր համակարգը չի տարբերվում մեծամասնական ընտրակարգից: Այս դահլիճում նստած են պատգամավորներ, ովքեր ավելի քիչ ձայներ են հավաքել, քան այլ թեկնածուներ, ովքեր խորհրդարան չեն անցել: Մեծամասնականի պարագայում խորհրդարան կանցնեին այն թեկնածուները, ովքեր ամենաշատ ձայներն էին հավաքել: Պարզապես կա բաց և փակ ցուցակների խնդիր: Ես կարող եմ ձեզ ներկայացնել թվեր, թե քանի երկիր է կիրառում համամասնական ընտրակարգը, դրանցից քանիսն են կիրառում բաց ցուցակները, քանիսն են փակ ցուցակները կիրառում: Մեր համակարգը բաց և փակ ց ուցակների համադրություն է»,- բացատրեց Թովմասյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular