ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ողբերգական վթար՝ Շիրակում․ կինն ու ամուսինը տեղում մահացել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Գյումրի-Մայիսյան ավտոճանապարհին բախվել են «Mercedes G» և «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, իսկ 2 հոգի, որոնցից մեկը մանկահասակ է, տեղափոխվել են հիվանդանոց։

Բախման հետևանքով էլ «յաշիկ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնել ծառերի մեջ։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի, գումարտակի ծառայություն տեսուչ, օրվա պատասխանատու Սերգեյ Մուրադյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Ախուրյանի քննչական բաժնում  նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք։

Գ․ Շամշյանի տեղեկություներով մահացածներն ամուսիններ են, իսկ վիրավորները «Mercedes G»-ի վարորդի կինն ու երեխան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular