ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առեղծվածային դեպք՝ Վայոց ձորի մարզում. իրանական համարանիշներով բեռնատարում հայտնաբերվել է վարորդի մարմինը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ դեկտեբերի 28-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Լճակ» ռեստորանային համալիրի մոտակայքում կայանված «Scania» մակնիշի կցորդիչով բեռնատար ավտոմեքենայում տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմենակ Արմենակյանի և ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Վայոց ձորի մարզի փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:  

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 118 կմ հատվածում «Scania» մակնիշի բեռնատարում հայտնաբերվել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 67-ամյա Ջավար Ա.-ի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայնաբերվել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular