ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաղրամյանը փակել էին. Անդրանիկ Քոչարյանը ՔՊ-ին է մեղադրել դավադրության մեջ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անհետ կորած զինծառայողների հարազատները երեկ փակել են Բաղրամյան պողոտան` պահանջելով հանդիպում Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ։ Ցուցարարները պահանջել են, որ Քոչարյանը ներկայացնի, թե քննիչ հանձնաժողովն ինչ աշխատանքներ է կատարել ու ինչ եզրակացություններ ունի։ Անդրանիկ Քոչարյանը համաձայնել է հանդիպել նրանցից 4-ի հետ, սակայն անհետ կորածների հարազատները մերժել են` ասելով, որ կբարձրանան վերև, եթե նա ընդունի բոլորին։

Ի վերջո, նրանք հանդիպել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, պայմանավորվել են այսօր հանդիպել Անդրանիկ Քոչարյանին։ Վերջինս երեկ հայտարարել է, թե անհետ կորածների հարզատները թող համբերատար սպասեն, ոչ թե շանտաժի լեզվով փորձեն ծանոթանալ քննիչ հանձնաժողովի եզրակացությանը։ «Չհանդիպեցի, որովհետև անակնկալ էր զոհվածների, անհետ կորածների հարազատների Ազգային ժողով այսօրվա այցելությունը, որովհետև որևէ պրոբլեմ երբևիցե չի եղել կոնկրետ այս խմբի հետ որևէ հանդիպում ունենալ կամ չունենալու, որովհետև և՛ անցյալ տարի, և՛ նախանցյալ տարի, և՛ այս տարի եղել են բազմաթիվ հանդիպումներ, քննարկումներ: Էլ չեմ ասում, որ պետությունը ստեղծել է բազմաթիվ կառույցներ նմանատիպ խնդիրների հետ առնչվող հարցերի քննարկման համար», - մի լրատվամիջոցի էլ ասել է Քոչարյանը:

Ավելի ուշ նա արդեն կուսակիցների շրջապատում ասել է, թե բողոքի գործողությունն իր դեմ է եղել, որոշ շրջանակներ փորձում են իրեն պարտադրել արագացնել 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման հանձնաժողովի զեկույցի հրապարակումը։ Զեկույցը պետք է հրապարակվեր դեռ անցած տարի, բայց Քոչարյանը միտումնավոր ձգձգել է։ Այժմ էլ, թեպետ այն պատրաստ է, բայց կրկին ձգվում է։

«Քաղպայմանագրում» Անդրանիկ Քոչարյանի դեմ բացահայտ դժգոհություն կա, նրան ՔՊ նիստերում մեղադրել են կուսակցության և կուսակիցների դեմ գործելու, դավեր նյութելու մեջ։ Քոչարյանը շարունակում է պահպանել հանձնաժողովի նախագահի պաշտոնը բացառապես զեկույցի շնորհիվ։ Այն հրապարակելուց հետո, հասկանում է, որ իրեն դուրս են շպրտելու Պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Ու երեկ սպառնացել է, որ որևէ գնով շուտ չի հրապարակելու զեկույցը, նույնիսկ, եթե իր շենքի մուտքը փակեն։ 

Մարիա Թովմասյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular