ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2025-ին սպասելիս... աշխարհը՝ պայթյունավտանգ անհանգստությունների լաբիրինոսթում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներկա պայմաններում աշխարհը շատ արագ փոխվում է, ու իրադարձություններն այնպիսի գլխապտույտ արագությամբ կարող են զարգանալ, որ շատ դեպքերում դժվար է նույնիսկ մոտավոր կանխատեսել։ Այդուամենայնիվ, անգամ նման արագ զարգացումների պարագայում որոշ հիմնական գործընթացներ նախանշվում են։ Այս տեսանկյունից շատ կարևոր է մեզ համար վերլուծել և հասկանալ, թե ինչ է մեզ սպասում եկող տարի։
 
2025 թվականին առաջին հերթին աշխարհաքաղաքական լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու, որոնք կապված են լինելու առաջին հերթին մի շարք հակամարտությունների շուրջ ԱՄՆ նոր վարչակազմի դիրքորոշմամբ։ Գաղտնիք չէ, որ Թրամփը խոստացել է կանգնեցնել այն պատերազմները, որոնք գլոբալ հակամարտության վերածվելու հնարավորություն ունեն։ Բայց եթե Գազայի հատվածում ընթացող ռազմական գործողությունների շուրջ լարվածության որոշակի թուլացում է նկատվում, ապա նույնը չի կարելի ասել Ուկրաինական պատերազմի մասին։ Այն կարող է կրակի մեջ առնել ամբողջ Եվրոպան ու նույնիսկ միջուկային պատերազմի պատճառ դառնալ։ Ուստի, Թրամփի թիմն արդեն աշխատում է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում լուծումներ գտնելու և հրադադար հաստատելու ուղղությամբ։
 
Միևնույն ժամանակ, նոր վարչակազմը առաջին հերթին ԱՄՆ-ի ներքին խնդիրների վրա կենտրոնանալու մոտեցում ունի, ինչը ենթադրում է, որ թուլանալու է տարբեր տարածաշրջաններում Արևմուտքի ներգրավվածության աստիճանը, ինչն էլ ենթադրում է, որ Հարավային Կովկասում կարող է ուժեղանալ տարածաշրջանային դերակատարների՝ մասնավորապես Թուրքիայի, Ռուսաստանի ու Իրանի ազդեցությունը։ Զուգահեռ՝ բացառված չէ տարածաշրջանային դերակատարների միջև լարվածության խորացումը՝ հաշվի առնելով, որ ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ Սիրիայի հարցում մի կողմից՝ Ռուսաստանի ու Իրանի, իսկ մյուս կողմից էլ՝ Թուրքիայի շահերը հակասում են։ Թուրքիային հաջողվեց Ռուսաստանին ու Իրանին դուրս մղել Սիրիայից, ուստի բացառված չէ, որ նույնը կարող է տեղի ունենալ նաև Հարավային Կովկասում՝ հատկապես որ թուրքական կողմն Արցախյան պատերազմից հետո զգալիորեն ամրապնդել է իր դիրքերը։ Ու Թեհրանի ու Մոսկվայի շահերի տեսանկյունից Հարավային Կովկասն ավելի կենսական նշանակություն ունի, քան Սիրիան։
 
Հաջորդ տարվա համար բնորոշ կլինեն նաև տնտեսական պատերազմներն ու պրոտեկցիոնիստական քաղաքականության մղումն առաջին պլան։ Թրամփը խոստանում է բարձրացնել մաքսատուրքերը Չինաստանի ու Եվրոպայի համար, իսկ Բրյուսելն ու Պեկինն իրենց հերթին են խոստանում պատասխան քայլեր ձեռնարկել։ Ռուսաստանի ու Իրանի նկատմամբ էլ պատժամիջոցային քաղաքականությունն, ըստ էության, կշարունակվի։ Ըստ որոշ փորձագետների, այս ամենը կարող է հանգեցնել մատակարարման շղթաների խաթարման, թանկացումների ու համաշխարհային տնտեսության աճի խաթարմանը։ Ուստի, այս պայմաններում Հայաստանը պետք է ադապտացվի նոր իրավիճակին ու այնպիսի քաղաքականություն վարի, որ մեր շուկան դառնա գրավիչ։ Բայց եթե հայթուրքական սահմանի բացման թեման ակտուալ դարձավ, ապա պետք է պատրաստ լինել թուրքական էժան ապրանքների ներհոսքին, որը կարող է Հայաստանի տնտեսվարողներին բարդ իրադրության առաջ կանգնեցնել։
 
Մյուս կողմից էլ՝ շարունակվելու է միջազգային մակարդակով տնտեսությունների ռազմականացումը։ Բազմաթիվ երկրներ արդեն սկսել են խոշոր ռազմական բյուջեներ ձևավորել հաջորդ տարվա համար, ինչն էլ իր հերթին մեծացնելու է սպառազինությունների մրցավազքը։ Իսկ սպառազինությունների կուտակումը պայմաններ է ստեղծում նաև հակամարտությունների բռնկման համար։ Հարավային Կովկասում ևս առկա է ռազմական բախման հավանականությունը։ Ի մասնավորի՝ Ադրբեջանը ցույց է տալիս, որ շահագրգռված չէ խաղաղության պայմանագրի կնքմամբ ու արագ տեմպերով շարունակում է զինվել, Թուրքիան էլ մեծապես օգնում է նրան այս հարցում և վարժեցնում է ադրբեջանական զինծառայողներին։ Բացառված չէ, որ հաջորդ տարի Բաքուն փորձի նոր էսկալացիա հրահրել, որպեսզի Հայաստանին զիջումների դրդի։ Ուստի, պետք է ամեն կերպ պատրաստված լինել զարգացումների նման սցենարի՝ մանավանդ որ ադրբեջանական կողմից սաստկանում է ագրեսիվ հռետորաբանությունը։
 
Ինչ վերաբերում է եկող տարվա ներքաղաքական զարգացումներին, ապա այն բուռն զարգացումներով կարող է աչքի ընկնել՝ հաշվի առնելով նաև այն իրողությունը, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական ուժերը փորձելու են դիրքավորվել։ Բայց մեկ իրողություն պարզ է, որ իշխող կուսակցության և դրա ղեկավարի վարկանիշը շարունակաբար անկում է գրանցում։ Մարդիկ սպասում են, թե իշխանություններն ինչպես են հերթական զիջումները կատարելու հակառակորդին, ինչպես են թշնամական թեզերը ներմուծելու մեր հանրային դիսկուրս։ Եվ հասարակական դժգոհությունների ուղղորդման պարագայում հնարավոր է նաև արտահերթ ընտրությունների կամ իշխանափոխության հեռանկարը։ Մի կողմից էլ՝ բացառված չէ նաև իշխող թիմի «պայթեցումը» ներսից, քանի որ չկա միավորող գաղափարական գործոն, թիմի ներսում միմյանց նկատմամբ թշնամանքն ու խոր անվստահությունն է թագավորում։
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular