ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակարգ ու պայթյունավտանգ իրավիճակ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են ճանապարհը և պահանջում են կառավարության ներկայացուցչին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Shamshyan.com-ը գրում է.

Արդեն 1.5 ժամ է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ակնաշեն, Ապագա, Լուսագյուղ, Արաքս, Ջրառատ, Հայկաշեն, Գրիբոյեդով և մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Երևան-Մարգարա ավտոճանապարհը և արդարացիորեն բարձրաձայնում են, որ պատկան մարմինները, տվյալ դեպքում, գյուղնախարարության և Արմավիրի մարզպետարանի չինովնիկները, կաբինետներում նստած՝ «իրենց թափաններն են լցնում», մինչդեռ գյուղացին հայտնվել է անելանելի վիճակում. «Վարչապետն իր խոսքում կուրծք ծեծելով ասում էր, թե՝ գյուղմթերքներ արտադրեք, այն չի մնա, կսպառվի, ու հիմա հայտնվել ենք կոտրած տաշտակի առաջ»։

Գյուղացիներն ասում էին նաև. «Բերքը ջրի գնով են մեզ ստիպում վաճառենք իրենց, ինչպես վաճառքից սկի սերմի փողը չենք կարում դուրս բերենք, ստեղից-ընդեղից վարկի տակ ընկած՝ պարտք անելով, ծերը ծերին հասցնելով՝ փորձում ենք վարկի տակից դուրս գանք։ Սակայն դա էլ հարցի լուծում չի։ Պահանջում ենք, որպեսզի պատկան մարմինները, ովքեր նախընտրական քարոզարշավի ժամանակ սարեր էին խոստանում մեզ, գոնե դրա հիսուն տոկոսը կատարեն, թե չէ, ընտրությունները պրծան, հիմա ղասաբի դանակն առել, քերթում են մեզ»։

Այս պահին նված վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության մեծ թվով աշխատակիցներ, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատողներ, ովքեր համոզում են գյուղացիներին, որպեսզի ճանապարհը բացեն, սակայն գյուղացիները պահանջում են, որպեզի նշված վայր ժամանի Արմավիրի «մեծն» մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, թեպետ վստահ են, որ մարզպետը գալու է, «լո-լո կարդա, մադկանց ականջներին լապշա կախի» ու գնա։ Միակ ճիշտ լուծումը կարող է տալ կառավարութjունը։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular