ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այս ֆիլմը և՛ հիշողության վերականգնում է, և՛ անթաքույց «մեսիջ», որ պատմությունից դասեր քաղենք». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2025 թ. հունվարի 11-ին տեղի կունենա «Կեղծ խաղաղության գինը» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան, իսկ հունվարի 14-ից այն կցուցադրվի կինոթատրոններում։ Ֆիլմի պրոդյուսեր, «Հինգերորդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանի հետ զրուցել ենք դրա ստեղծման մասին: Նշում է՝ ապրիլին տեղեկացել է, որ Հայաստանում օտարերկրյա դրամաշնորհի միջոցով ֆիլմ է նկարահանվում 1918 թ. հայ-թուրքական հարաբերությունների մասին: «Հասկացա, որ պատրաստվում են նոր բան փաթաթել մեր գլխին: Թեման ինձ հետաքրքրեց, որոշեցինք ուսումնասիրել այդ ժամանակաշրջանը, և արխիվներից այնքան ցցուն ու հետաքրքիր փաստեր հավաքեցինք, որ այս շրջանի իրադարձություններին, թեմային չանդրադառնալն ուղղակի սրիկայություն կլիներ մեր կողմից: Չունեինք բյուջե, բայց ունեինք թիմ: Հավաքեցի մարդկանց և ասացի՝ նման գաղափար կա, կարո՞ղ ենք իրագործել: Ներկայացրեցի իմ պատկերացումները՝ նշելով, որ նվազագույն ծախսերը կապահովենք: Թիմի անդամները որոշեցին, որ անպայման պետք է իրագործել այս գաղափարը: Եվ անցանք գործի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հարությունյանը:
 
Նշում է՝ պրեմիերայի օրը ֆիլմը մոտավորապես դառնում է ինն ամսական: «Սա երեխայի ծննդի պես մի բան է: Ինն ամիս այս ֆիլմի վրա անդադար աշխատել ենք: Կարող եմ հպարտորեն ասել՝ Հայաստանում նման ֆիլմ չի եղել, նման որակի՝ պատմական փաստավավերագրական խաղարկային ֆիլմ չի արվել: Սա փաստավավերագրական ֆիլմ է, որտեղ չկա հեղինակային տեքստ: Բոլոր տեքստերը վերցված են մեկնություններից ու տարբեր աղբյուրներից, դրանք դարձրել ենք սցենար: Ֆիլմը հանդիսատեսի հետ խոսելու է ժամանակաշրջանի ներկաների շուրթերով: Սա ֆիլմի առավելությունն է, չենք ցանկացել, որ հեղինակային տեքստ լինի, հնարավոր է՝ լինեին անհամապատասխանություններ, ինչը կարող էր դիտվել որպես քարոզչական հնարք և այլն: Եթե հղումներ չանենք աղբյուրներին, դիտողը կմտածի, թե դա հատուկ գրված սցենար է: Բայց ֆիլմը հիմնված է տվյալ ժամանակաշրջանի մարդկանց, մամուլի հուշերի ու հրապարակումների վրա», հավելում է մեր զրուցակիցը: Ընդգծում է՝ ֆիլմում օգտագործվել են եռաչափ անիմացիայի բարձր տեխնոլոգիաներ, արհեստական ինտելեկտի նորարարական լուծումներ և տեխնիկական այլ հնարքներ, ինչը համադրվել է խաղարկային կադրերի հետ:
 
Ֆիլմը 1918 թ. ապրիլի 11-ից մինչև մայիսի 25-ն ընկած կարճ ժամանակահատվածի մասին է: «Ներկայացվում է, թե ինչ է տեղի ունեցել այդ օրերին Հայաստանում, ինչպես և ինչու է հանձնվել Կարսը, ինչ տրամադրություններ էին տիրում Հայաստանում, և հետո ինչ կատարվեց Ալեքսանդրապոլի հետ: Երբ Սարդարապատի ճակատամարտից հետո Հայաստանը հռչակեց իր անկախությունը, Ալեքսանդրապոլն արդեն Հայաստանի կազմում չէր: Հայաստանի այն ժամանակվա իշխանությունները Գյումրիում ընդամենը հյուպատոսություն ունեին: Ֆիլմի ամենակարևոր «մեսիջը» հետևյալն է՝ հիմա պատերազմ է հիշողության դեմ, այս ֆիլմը հիշողության վերականգնման համար է: Մոռանում ենք կամ չենք հիշում, թե երկու օր առաջ ինչ իրադարձություններ են տեղի ունեցել, քանի որ ամբողջ աշխարհում է այսօր իշխում այդ հնարքը՝ «անջատել» մարդկանց հիշողությունը, դասագրքեր են փոխվում, պատմական դեպքեր և հարաբերություններ են «վերախմբագրվում»: Բայց եթե ուզում ես ապրել և այս երկնքի ու արևի տակ քո տեղն ունենալ քո պետությունով, չպետք է փախչես քո պատմությունից, չպետք է մոռանաս այն: Այն, ինչ ցույց ենք տալիս այս ֆիլմում, հիշողության վերականգնում է, և դրա մասին գրված չէ նույնիսկ խորհրդային շրջանի դասագրքերում: Գուցե, երբ պատմաբանները դոկտորականներ կամ մագիստրոսական աշխատանքներ են պաշտպանել, ուսումնասիրել են այդ ժամանակաշրջանը, բայց հանրակրթական դպրոցներում, մեր պատմության դասագրքերում այս մասին նույնիսկ մեկ պարագրաֆով նշված չէ: Այս ֆիլմը և՛ հիշողության վերականգնում է, թե ինչ կատարվեց մեզ հետ, ինչպիսին էր մեր ժողովուրդը, և՛ անթաքույց «մեսիջ», որ պատմությունից դասեր քաղենք: Զուգահեռներ չենք տանում մեր օրերի հետ, բայց ցանկացածը, ով կդիտի այս ֆիլմը, «կհայտնվի» մեր օրերի մեջ: Փաստել ենք ժամանակաշրջանը, ցուցադրում ենք, թե ինչ է եղել մեզ հետ, ինչպիսի վիճակում է եղել ժողովուրդը, ի դեպ, այն ժամանակ էլ Կարսը հանձնելուց հետո թուրքերի հետ խաղաղության պայմանագրի հարց է եղել, դրա համար է ֆիլմը կոչվում «Կեղծ խաղաղության գինը»: Իսկ արդյունքում կործանվեց Ալեքսանդրապոլը»,ասում է ֆիլմի պրոդյուսերը:
 
Այժմ ֆիլմը թարգմանվում է անգլերեն՝ ոչ թե «տիտրային», այլ հենց ձայնային տարբերակով: Հարությունյանի խոսքով, հայտնի համալսարաններից ցանկություն կա ցուցադրելու այն իրենց օտարերկրացի ուսանողների համար: Ֆիլմը երեք լեզվով է լինելու՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, հայերենի դեպքում՝ անգլերեն լուսագրերով:
 
Զրույցը եզրափակում ենք այս հարցով՝ ֆիլմը հարցե՞ր է բարձրացնելու, թե՞ պատասխաններ հնչեցնելու: «Ամեն ինչ թողնված է հանդիսատեսին: Նրանք պետք է իրենց ներսում հարցերը բարձրացնեն և պատասխանները փնտրեն: Շատ չեզոք ենք ամեն ինչում: Բացառված է սուբյեկտիվության գործոնը», - եզրափակում է Հարություն Հարությունյանը:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular