ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


546 միլիոն դրամ է հատկացվել Գյումրիում 83 անօթևան ընտանիքի բնակարանի գնման համար. «Հայկական ժամանակ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2017 թվականի պետական բյուջեից 546 միլիոն դրամ է հատկացվել Գյումրիում 83 անօթևան ընտանիքի բնակարանի գնման վկայագիր տրամադրելու համար:

Երեկ մայիսի 19-ին, Շիրակի մարզպետարանում ԲԳՎ տրամադրվեց 26 ընտանիքի, իսկ մյուսներինը կտրամադրվի ընթացիկ տարվա ընթացքում: Ընդհանուր առմամբ՝ անօթևան ընտանիքներին տրամադրվելու 118 հատ մեկ, 53 հատ երկու և 12 հատ 3 սենյականոց բնակարաններ: Մեկ սենյականոց բնակարանի համար պետությունը հատկացնում է 4 մլն 923 հազար դրամ, երկուսի համար 6 մլն 17 հազար դրամ, երեքի համար 7 մլն 111 հազար դրամ:

ԲԳՎ-ներ ստացած քաղաքացիները դժգոհ են պետական այս ծրագրից: Նշում են, որ Գյումրիում նշյալ գներին համապատասխան բնակարան գոյություն չունի:

«Ես երկու սենյակ եմ կորցրել, բայց 6 միլիոն են տալիս, որը բավարար չէ երկու սենյականոց բնակարան գնելու համար: Վեց միլիոնով լավ տուն չես առնի, ստիպված չարյաց փոքրագույնն ենք ընտրելու: Տունը որակով պետք է լինի, անորակ տունն առնեմ, ի՞նչ անեմ: Մի տեղ տեսել ենք 2 սենյականոց, բայց երկու սենյականոցի նման չէ։ Հնարավորություն չունենք, որ վրան գումար ավելացնենք, մոլորված մնացել ենք»,- ասում է Ռոզա Ասատրյանը:

Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը համամիտ չէ ԲԳՎ ստացած քաղաքացիների հետ: Նրա խոսքով, ցանկության դեպքում հնարավոր է գնել բնակարան: «Մեր քաղաքում կարող են բնակարան գտնել այդ գումարով: Այլ հարց է, որ քաղաքացիները ցանկանում են բնակարաններ գնել կենտրոնական մասերում, վերանորոգված և շքեղ հարմարություններով»,- ասաց մարզպետը:

83 ընտանիքի ԲԳՎ տրամադրելով՝ պետության պարտավորությունն ավարտվում է 1988 թվականի երկրաշարժի հետևանքով բնակարան կորցրած քաղաքացիների նկատմամբ: Սրան զուգահեռ, Գյումրիում շարունակում է մնալ մոտ 3000 ընտանիք, ովքեր բնակվում են տնակներում, բայց չունեն անօթևանի կարգավիճակ:

«Դա չի նշանակում, որ նրանք երկրաշարժի հետևանքով են անօթևան: Մեզ մնում է միայն լուծել մարզի գյուղական համայնքներում առկա 171 ընտանիքի անօթևանության խնդիրը: Սրանով մենք ավարտում ենք մարզում ունեցած անօթևանության այն խնդիրը, որն առաջացել է երկրաշարժի հետևանքով»,- պարզաբանում է մարզպետը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular