Եղիշե Մելիքյանը ճանաչվել է լավագույն մարզիչ
ՍՊՈՐՏԵղիշե Մելիքյանը ճանաչվել է Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզիչ։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։
Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզիչ է ճանաչվել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, որը ստացել է 92 միավոր:
Երկրորդ հորիզոնականը 67 միավորով զբաղեցրել է «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան:
23 միավորով երրորդ հորիզոնականում է «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։