ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Յուրաքանչյուրն իր պահարանում ունի պահված կմախք»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


ԱՊՀ ավանդական ամանորյա ոչ պաշտոնական գագաթնաժողովն այս անգամ կայացել է Սանկտ Պետերբուրգի մոտ գտնվող Իգորա առողջարանային համալիրում։ Բառացիորեն մինչև հանդիպման մեկնարկը, կարելի է ասել, հանկարծ հայտնի է դարձել, որ Նիկոլ Փաշինյանը COVID-19 թեստ է հանձնել և ստացել դրական արդյունք։ Արդյունքում Հայաստանի վարչապետը բաց է թողել այդ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, ինչպես նաև Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը։ Պատճառը հիմնավոր է, այստեղ ոչինչ ասել չի կարելի, գրում է kommersant.ru-ն։ Սակայն պետք է խոստովանել, որ 2024 թվականին Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները հեշտ չեն եղել։ Հետևաբար, հիմքեր կան ենթադրելու, որ կորոնավիրուսը բառացիորեն է օգնել այդ հանրապետության ղեկավարին։ Հակառակ դեպքում, գուցե այնքան էլ հարմար չստացվեր. մի կողմից քննադատություն, որը երբեմն վերածվել է կոշտ մեղադրանքների, իսկ մյուս կողմից նվերներ, կենացներ, շփում ընկերների, ընդ որում ոչ միայն ՌԴ նախագահի, այլ նաև Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ: Ի դեպ, վերջինս ևս ստիպված է եղել ընդհատել իր մասնակցությունը միջոցառմանը և շտապ վերադառնալ տուն՝ Ակտաուում «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռի վթարի պատճառով։

Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ իմաստ ունի հիշել, որ սեպտեմբերին ելույթ ունենալով Համաշխարհային հայկական գագաթնաժողովում, նա հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը (այսինքն Ռուսաստանը) քիչ բան է արել հանրապետության պաշտպանության համար և, ավելին, ուղղակի վտանգ է ներկայացնում երկրի ինքնիշխանության և գոյության համար: Այդ առումով էլ պետականությունը պահպանելու միակ հնարավորությունը արևմտյան աշխարհի հետ ռազմավարական գործընկերություն հաստատելն է և անգամ, ի վերջո, Եվրամիությանն անդամակցելը։ Միևնույն ժամանակ, այդ քաղաքական գործիչը մտադիր չէ ամբողջությամբ խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի որ դեռևս լավ եղբայրական զգացմունքներ է տածում։ Մի քիչ երկիմաստ դիրքորոշում է: Բայց, այնուամենայնիվ, ժամանակն է հարց հնչեցնել ԱՊՀ-ի ապագայի մասին։ Արդյո՞ք ամեն ինչ է այնտեղ անամպ: Ոչ ոք, ինչպես տեսնում ենք, չի ցանկանում բացահայտ վիճել։ Բայց, ասենք, որ շատերի մոտ են հարցեր կուտակվել, մասնավորապես Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի մոտ։ Ռուսաստանը վերջին մեկ տարում չափազանց ակտիվ է եղել անօրինական միգրացիայի դեմ պայքարում։ Ամեն մեկն էլ իր պահարանում ունի  կմախք, ի՞նչ թաքցնել այնտեղ։ Բայց դրա համար էլ գոյություն ունի ոչ պաշտոնական գագաթնաժողով, որի նպատակն է լուծել այդ բոլոր հարցերը առանց վեճը տանից դուրս բերելու, միմյանց միջև, նեղ շրջանակում: Դա այն դեպքում եթե, իհարկե, COVID-19-ը չի խանգարում և չի մտցնում իր սեփական ճշգրտումները։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular