Օծվել է Սուրբ Սոֆիայի տաճարը․ պատմության այս օրը (27 դեկտեմբեր)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ռուսաստան՝ Փրկարարի օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1346 –վախճանվել է փիլիսոփա Գրիգոր Տաթևացին:
1904– ծնվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Սողոմոն Տարոնցին:
1906 - ծնվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Մկրտիչ Արմենը։
1906 - ծնվել է գրականագետ Արշալույս Բաբայանը։
1908 - ծնվել հայ խորհրդային անասնաբույժ, մանրէաբան Հարություն Սարկիսովը:
1914 - ծնվել է քուրդ բանաստեղծ, թարգմանիչ Խաչիկ Մուրադովը:
1932 —ԽՍՀՄ-ում ստեղծվել է անձնագրա-վիզային ծառայություն և մտցվել է ընդանուր անձնագրային ռեժիմ:
1956– Լենինգրադի Մարիինյան օպերայի և բալետի թատրոնում առաջին անգամ բեմադրվել է Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը:
1963 - ծնվել է քաղաքական գործիչ Ավետ Ադոնցը:
1991- ավարտվել է ԽՍՀՄ ներքին զորքերի դուրս բերումը Լեռնային Ղարաբաղից:
1998– վախճանվել է գրող, հրապարակախոս, ԱՍԱԼԱ-ի հիմնադիրներից մեկը հանդիսացող Գևորգ Աճեմյանը:
1998 - վախճանվել է ֆիզիկոս Խաչիկ Բաբայանը:
2002- ներկայացվել են հունվարի 1-ից շրջանառության մեջ դրվող 20, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքով մետաղադրամները:
2007- Բեթղեհեմում` Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տաճարում, հայ և հույն հոգևորականների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել:
2008-մեծանուն երգիչ, հասարակական գործիչ, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրին և նրա իմպրեսարիո Լևոն Սայանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:
2018-Առաջին ատյանի դատարանը բավարարել է գործարար Սամվել Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանի միջնորդությունը, և Մայրապետյանին 30 միլիոն դրամ գրավով ազատ է արձակել կալանքից։
-Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարները փակել էին Երևան-Թալին մայրուղին պահանջելով վճարել աշխատավարձերը։
2019-Վարչապետ Փաշինյանը դիմավորել է ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ռազմական ինքնաթիռները և անձամբ փորձել օդաչուի խցիկի հարմարավետությունը:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
537 —հանդիսավորությամբ օծվել է Կոնստանտինապոլիսի Սուրբ Սոֆիայի տաճարը:
1571 —ծնվել է գերմանացի մաթեմատիկոս և աստղագետ Իոհան Կեպլերը:
1743 —վախճանվել է ֆրանսիացի դիմանկարիչ-բնանկարիչ Գիացինտ Ռիգոն:
1793 —ծնվել է շոտլանդացի ճանապարհորդ Գորդոն Լենգը, որը եղել է Աֆրիկայի հետազոտող և հանդիսացել է Տիմբուկտու հասած առաջին եվրոպացին:
1822 –ծնվել է ֆրանսիացի միկրոբիոլոգ և քիմիկոս Լուի Պաստյորը:
1831 —Չարլզ Դարվինը բարձրացել է «Բիգլ» առագաստանավ, որպեսի իրականացնի իր այն նավարկությունը, որի ընթացքում կազմվել է նրա էվոլուցիայի տեսությունը:
1832 —ծնվել է ռուս գործարար և բարերար Պյոտր Տրետյակովը, որի անունից է կոչվում Տրետակովյան ցուցահանդեսը:
1910 – ծնվել է Խորհրդային մանրէաբան, ակադեմիկոս, Գեորգի Գաուզեն, որը հանդիսանում է ԽՍՀՄ-ում բնապահպանության հիմնադիրներից մեկը:
1918 —Գերմանիայում սկսվել է լեհական ապստամբությունը:
1923– ծնվել է ֆրանսիացի նշանավոր ճարտարագետ, աշխարհահռչակ Էյֆելյան աշտարակի հեղինակ Գուստավ Էյֆելը:
1938 - վախճանվել է ռուս բանաստեղծ, թարգմանիչ և գրականագետ Օսիպ Մանդելշտամը։
1941 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի է ունեցել «Կրակ աղեղից» օպերացիան, որի ընթացքում բրիտանական բանակի հատուկ ջոկատը գրավել է գերմանացիների կողմից օկուպացված Վոգստյոն կղզին:
1945– սկսել է գործել Արժույթի միջազգային հիմնադրամը:
1948– ծնվել է ֆրանսիացի հանրաճանաչ դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Ժերար Դեպարդիեն:
1949 —Հոլլանդիան ճանաչել է Ինդոնեզիայի անկախությունը:
1978 —Իսպանիայում ուժի մեջ է մտել նոր սահմանադրությունը, որը նշանակում էր Ֆրանկոի բռնապետության ավարտը:
1979 —Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի է ունեցել Ամինի պալատի գրոհը, որը կոչվում է նաև «Փոթորիկ-333» օպերացիա, ԽՍՀՄ-ի հատուկ ուժերը վերացրել են Հաֆիզուլլա Ամինի հեղափոխական խորհուրդը և Ամինին փոխարինել Բաբրակ Քարմալով:
2004 —ավելի քան 50 000 լուսատարի հեռավորությամբ արձանագրվել է գերնոր աստղի պայթյուն:
2008–սկսվել է «Հալված կապար» օպերացիան, իսրայելական զինված ուժերը Գազայի հատվածում ռազմական գործողություններ են սկսել իսլամական Համաս խմբավորման դեմ:
2023 —վախճանվել է Glock G.m.b.H. ընկերության հիմնադիր, ավստրիացի գործարար և գյուտարար Գասկոն Գլոկը:
Կ. Խաչիկյան