ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երեք պատանի հեծանվորդ կմասնակցի օլիմպիական փառատոնին

ՍՊՈՐՏ

Հայաստանի խճուղային հեծանվավազի առաջնության արդյունքներով որոշվել են այն երեք պատանի հեծանվորդների անունները, որոնք Հունգարիայում մասնակցելու են օլիմպիական փառատոնին: ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնել է, որ թիմում ընդգրկվել են Ամու Ասուբովը (լուսանկարում), Հովհաննես Երանոսյանը և Հենրիկ Երանոսյանը, իսկ Արման Ազիզյանը կլինի պահեստային:

Մեր մյուս հեծանվորդները պատրաստվում են հեծանվահրապարակի Մ 23 տարեկանների և երիտասարդների Եվրոպայի առաջնությանը (հուլիսի 18-23, Պորտուգալիա): Հավաքականի վերջնական կազմը կորոշվի հեծանվահրապարակի ներքին առաջնությունից հետո:

«Խճուղու Հայաստանի առաջնությանը մեր հեծանվորդները լավ հանդես եկան: Մինչեւ Եվրոպայի առաջնությունը եւ օլիմպիական փառատոնը, պատրաստվելու ժամանակ ունենք:  Աշխատելու տեղ կա, կփորձենք լրացնել բոլոր բացերը: Մինչեւ աշխարհամասի առաջնությունը հավաք կանցկացնենք Ծաղկաձորում»,- ասել է մարզիչը:

Արմեն Գյոզալյանը նշել է, որ այսօր մեր առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանի հետ կմեկնի Ռուսաստան: Ստեփանյանը Տուլա քաղաքում կմասնակցի Գրան Պրիի, որից հետո Մոսկվայում հանդես կգա Ալեքսանդր Լեսնիկովի հուշամրցաշարում:

Մարզիչը նշել է նաև, որ այս տարի խճուղային հեծանվավազքի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին նախատեսվում է Հրաչյա Շաբոյանի մասնակցությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular