ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևան-Սևան մայրուղում պարեկային հենակետի հարակից հատվածում հետադարձը փակվել է. ՆԳՆ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ներքին գործերի նախարարությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ դեկտեմբերի 19-ից իրականացրել է երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մ4 (Երևան-Սևան) միջպետական ավտոճանապարհի պարեկային ծառայության անշարժ հենակետի հարակից հատվածում։ Նշված հատվածում հետադարձը փակվել է, որի փոխարեն վարորդները կարող են օգտագործել Պտղնու տրանսպորտային հանգույցը։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ-ից:

«Նախկինում եթե վարորդը ցանկանում էր նշված հատվածում հետադարձ կատարել, առնվազն 15-20 րոպե էր պետք, ներկայումս նշված մանևրը կատարելու համար պահանջվում է 1,5-2 րոպե»,-ներկայացնում է ՀՈԳՎ վարչական գործունեության և բողոքների քննության վարչության ավագ տեսուչ, ոստիկանության փոխգնդապետ Հրանտ Ավետիսյանը:

Վարորդներին առաջարկվող հետադարձի նոր ուղղության նպատակը տվյալ հատվածում առավել հարմարավետ երթևեկության կազմակերպումն ու ճանապարհատրանսպորտային պատահարների կանխումն է։ Սա թույլ կտա նաև խուսափել ճանապարհի բեռնվածությունից։

Նախքան փոփոխության կիրառումը՝ ուսումնասիրությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել նաև հետիոտների հարմարավետությանն ու անվտանգությանը։ Հենց այդ նպատակով էլ արդեն իսկ տեղադրված հետիոտնային կանչով լուսացույցերը պահպանվել են։ Միայն այս տարի Մ4 միջպետական ավտոճանապարհի նշված հատվածում հետադարձի ժամանակ տեղի է ունեցել 15 պատահար, այդ թվում՝ մարմնական վնասվածքով։

Այս տարի ՆԳ նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ՝ երթևեկության կազմակերպման մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել նաև մայրաքաղաքում։

Մասնավորապես՝ լուսացույցերով են կահավորվել Նալբանդյան-Իսահակյան, Աբովյան-Իսահակյան փողոցների խաչմերուկները։

Միակողմանի երթևեկության են անցել Մոսկովյան փողոցը՝ Մոսկովյան-Մաշտոցի պողոտա խաչմերուկից մինչև Մոսկովյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկ, ինչպես նաև Ավետիք Իսահակյան փողոցը՝ Նալբանդյան փողոցից մինչև Բաղրամյան պողոտա։

Փոփոխություններ են կատարվել նաև Գրիգոր Լուսավորիչ– Ագաթանգեղոսի փողոցներ-Արշակունյաց պողոտա խաչմերուկում։

Տրանսպորտային միջոցների թողունակությունն ավելացնելու նպատակով մասնավորապես Ագաթանգեղոսի փողոցի կողմից արգելվել է հետադարձը,ավելացվել է ևս մեկ գոտի՝ դեպի աջ։ Նույն խաչմերուկում Գրիգոր Լուսավորչի փողոցի կողմից ավելացել է ևս մեկ գոտի դեպի Ագաթանգեղոսի փողոց իսկ աջ՝ դեպի Արշակունյաց պողոտա թույլատրվում է երթևեկել միայն 1-ին գոտուց։

Արգիշտի-Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում հետիոտային անցումը տեղափոխվել է Մյասնիկյանի արձանի հարակից հատված։

Փոփոխություն է կատարվել նաև Հաղթանակի կամուրջ-Աթենքի փողոց-Իսակովի պողոտա խաչմերուկում։

Հաղթանակի կամրջի կողմից առանձնացվել է ևս մեկ գոտի Աթենքի փողոցի ուղղությամբ, իսկ մյուս 2 գոտին՝ դեպի Իսակովի պողոտա։

Լուսացույցերով են կահավորվել նաև Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան, Բագրևանդի-Թևոսյան, Գարեգին Հովսեփյան-Դավիթ Բեկի, ինչպես նաև Եղբայրության-Մանթաշյան խաչմերուկներում։

Նախկինում չկարգավորվող հետիոտնային անցմանը Առնո Բաբաջանյան փողոցում փոխարինել է հետիոտնային կանչի ռեժիմով լուսացույց։

Այսպիսով, ի նպաստ վարորդների և հետիոտների իրականացված փոփոխությունները երաշխավորում են առավել համակարգված ու անվտանգ միջավայր՝ ապահովելով հարմարավետ և անվտանգ երթևեկություն բոլորի համար։

ՆԳ նախարարությունը մշտադիտարկում է երթևեկությունը մայրաքաղաքում և մարզերում՝ ձեռնարկելով համապատասխան միջոցառումներ՝ երթևեկության կարգի ապահովման և ճանապարհատրանսպորտային պատահարների կանխման համար։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular