ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՛չ գազ, ո՛չ նավթ և ո՛չ էլ ոսկի․ նշվել է մի ապրանք, որը թանկանում է նույնիսկ ավելի արագ, քան բիթքոյնը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

2024 թվականի վերջին կակաոյի հատիկները ցույց են տվել գների ամենաուժեղ աճը բոլոր համաշխարհային ակտիվների շարքում առաջ անցնելով մյուս առաջատարներից՝ բիթքոյնից և ԱՄՆ ֆոնդային շուկայից: 2024 թվականի սկզբից կակաոյի հատիկները թանկացել են ավելի քան երկու անգամ, իսկ դեկտեմբերի 18-ին դրանց գներն աճել են մինչև պատմական նոր բարձրակետ՝ 12,93 հազար դոլար մեկ տոննայի դիմաց, հայտնում է MarketWatch-ը, գրում է biz.nv.ua-ն։ Միևնույն ժամանակ, թանկացումները կանգ չեն առնում, քանի որ գյուղատնտեսական շուկայում վերջին 60 տարվա ընթացքում կակաոյի հատիկների ամենամեծ պակասն է նկատվում։ Կակաոյի հատիկների մարտ ամսվա ֆյուչերսային գինը կազմել էր մոտ 11,95 հազար դոլար մեկ տոննայի դիմաց։ Դա համապատասխանում էր տարեսկզբից գների աճին մոտ 2,9 անգամ։ Նույն ժամանակահատվածում բիթքոյնը թանկացել է 2,3 անգամ, մինչդեռ S&P 500 ինդեքսն աճել է 25 %-ից էլ պակաս։

Կակաոյի աշխարհի ամենամեծ արտադրող Կոտ դ'Իվուարի անբարենպաստ եղանակն է շարունակում մնալ այդ ապրանքի դեֆիցիտի հիմնական գործոնը: «Օվկիանոսի ռեկորդային տաք ջերմաստիճանը սրել է Արևմտյան Աֆրիկայում մշակաբույսերի առանց այն էլ դժվար իրավիճակը, և դա արդեն երկու տարի», - ասել է WeatherWealth տեղեկագրի հրատարակիչ Ջեյմս Ռոմերը:

Կակաոյի միջազգային կազմակերպությունը (ICCO) կանխատեսում է, որ 2023/2024 գյուղատնտեսական տարում կակաոյի հատիկների համաշխարհային արտադրության դեֆիցիտը կկազմի 478 հազար տոննա։ ICCO-ն ակնկալում է, որ կակաոյի համաշխարհային արտադրությունը տարեկան կտրվածքով կնվազի 13,1 %-ով, իսկ տարեվերջյան պաշարները կնվազեն 26,8 %-ով:

Այնուամենայնիվ այդ շոկոլադի արտադրության հիմնական բաղադրիչի գնի զգալի աճը դեռ չի ազդել պահանջարկի վրա, ասել է Teucrium-ի գործադիր տնօրեն Ջեյք Հենլին, առկա իրավիճակը բնորոշ է գյուղատնտեսական ապրանքների համար։ «Եղանակային ծանր պայմանները հարվածել են արտադրությանը, բայց պահանջարկը մնում է բարձր, - ասել է նա,- սպառողները չեն ցանկանում հրաժարվել այնպիսի բաներից, ինչպիսիք են սուրճն ու շոկոլադը»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular