Երևանում երիտասարդ աղջիկը Toyota Vitz-ով բախվել է արտաքին լուսավորության էլեկտրասյանը. նրան ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ մայիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Toyota Vitz մակնիշի 34 RQ 208 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դավիթ Անհաղթ փողոցի թիվ 14/26 հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել արտաքին լուսավորության էլեկտրասյանը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, որը երիտասարդ աղջիկ է եղել, քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել արգելափակված ավտոմեքենայի միջից և տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Շարունակությունն՝ այստեղ.