ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմավիրի 42-ամյա բնակիչը սպառնացել է կամրջից նետվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար  ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Երևան-Արմավիր ավտոճանապարհին գտնվող Մեծամոր քաղաքի սկզբնամսում եղած կամրջից փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելու եղանակով:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ Արմավիրի մարզի բնակիչ 42-ամյա Մ. Շ.-ն սպառնում է կամրջից իրեն ցած նետել:

Մոտ 1 ու կես ժամից ավելի փրկարարները, ոստիկանները, պարեկները, քաղաքացիներն ու այդ տղամարդու հարևաններն ու հարազատները բանակցություններ էին վարում, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին:

1 ու կես ժամ անց հաջողվում է նրան վնասազերծել ու տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինը թե՛ հարազատների, թե՛ իրեն ճանաչողների մոտ գնահատվում է դրական ու բոլորի համար առեղծված է, թե ինչու նա պետք է փորձեր դիմել նման ծայրահեղ քայլի:  

Նա նախկինում զբաղվել է ավտոմեքենաների ներկրմամբ: Նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular