ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը պահելու համար դեռ որքա՞ն կշարունակի ոչ ադեկվատ դիսկուրսը Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին», ինչպես և նրա առաջարկը, որ նախկին երեք նախագահները բանավիճեն իր հետ, բուռն արձագանքներ են ստացել:
 
Իշխանական փոքրաթիվ «սազանդարներն» շտապել են արձագանքել մոտավորապես այս ոճով՝ «ուխ», «դուխով», «դըմփ», «զըմփ», ընդդիմադիր դաշտն ու անաչառ քաղաքագետներն ու դիվանագետները հերթական անգամ փաստերով ներկայացրել են նրա հայտարարությունների մանիպուլ յատիվ բնույթը: Հարյուր հազարավոր քաղաքացիներ արձագանքել են կա՛մ Փաշինյանի գրառման ներքո, կա՛մ սոցցանցերի իրենց էջերում: Դրանց գերակշիռ մասը հայհոյանքներ են, վիրավորանքներ, առնվազն կոշտ որակումներ, որոնք հրապարակելուց զերծ կմնանք: Բերենք մի քանի օրինակ, որոնք առավել տիպական են և բնորոշում են հանրության մեծ մասի դիրքորոշումը. «Բազմիցս ասել եք, որ Արցախի խնդրով բանակցությունները վարելու եք ձեր սեփական կետից։ Արդյունքը ապրում ենք հիմա, պատասխան տալու եք դուք», «Հրաժարական տալու իսկական ժամանակն է, գոնե էդ հարցում քաջություն դրսևորի»,«Հերիքա տուֆտես, այ Փաշինյան, ասա տենամ՝ ինչ թազա փորձանք ես բերելու գլխներիս», «Փաստացի ԼՂ-ի՝ ադրբեջանի կազմ վերադառնալը տեղի ունեցավ ձեր օրոք, ոչ նախկին նախագահների օրոք, ստելը ձեր մոտ լավ ա ստացվում փաստորեն», «բա էդ դեպքում 5000 երեխու գլուխն ինչի՞ կերար», «այ՛ կապիտուլ յանտ, քեզ ո՞վ է լուրջ վերաբերվում, որ հետդ էլ բանավիճի» և այլն: Մի օգտատեր էլ այն բանից հետո, երբ պարզվեց Սանկտ Պետերբուրգից «թռնելու» համար քվիդով «վարակվելը», գրել էր. «Սա իրա կարճ ուղեղով փաստորեն նախագահներին «վիզ դրած» բանավիճելու էր կանչում, որ քովիդով վարակի»:
 
Ուշագրավ էր նաև քաղաքագետ Վարուժան Բաբաջանյանի գրառումը. «Իշխանությունը վերցնելուց, բանակցային փաթեթին ծանոթանալուց հետո, այո՜, պետք է հրավիրեիր նախկին նախագահներին, կոնսուլտացիաներ անեիր, ասեիր, որ օբյեկտիվ պատճառներով անփորձ ես և չես տիրապետում իրավիճակին, խնդրեիր որոշակիորեն ուղղություն տալ բարդագույն խնդրի լուծման առումով, անգամ պետք է խորհրդապահական խողովակներով մշտապես կապ պահպանեիր նրանց հետ՝ հընթաս մշակելով լեքսիկոնդ, հրաժարվելով «Արցախը Հայաստան է և վերջ» մարտակոչերից, «բանակցությունները սկսում եմ իմ սեփական կետից» լոպազ մտավարժանքներից, չափազանց զգայուն համազգային հարցը անգրագետ մասսայի կերակուր դարձնելուց...
 
Ա՜յ, այդ դեպքում հիմա հանգիստ կարող էիր բոլորին հրավիրել բանավեճի, գամել անարգանքի սյունին, որ էս ինչ բերեցիք իմ գլխին, ինչու ինձ ճիշտ ուղին ցույց չտվեցիք...
 
Ի վերջո, իշխանությունը վերցնելիս դու ստացել ես պետության բոլոր ատրիբուտներով օժտված հայկական երկրորդ պետական կազմավորում՝ բավականին բարեկարգ, կառուցված հսկայական ճանապարհներով ու անվրեպ գործող ստրուկտուրաներով: Ինքնագլուխ քաղաքական արկածախնդրությամբ և թերուս քաղաքական թիմով հրահրել ես պատերազմ և/կամ նվազագույնը ոչինչ չես արել այն կանխելու համար, բարձիթողի և անկազմակերպ վիճակում, ֆեյսբուքյան ոչ ադեկվատ լայվերով պատերազմի ընթացք ես ղեկավարել՝ դառնալով զոհերի զգալի մասի ողբերգական մահվան պատճառ, որոնցից շատերը նույնիսկ չեն հասցրել մտնել պատերազմի դաշտ, և հիմա հրավիրում ես բանավիճելու, թե ո՞վ է մեղավոր...
 
Իշխանությունը, անշուշտ քաղցր բան է, և այն պահպանելու համար, անշուշտ, այդ ոչ ադեկվատ դիսկուրսը շարունակելու ես, որքան այն իր սպառողն ունի... Բայց կա մի սահման, որից այն կողմ պետությունից սկսում է գարշահոտ գալ...»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular