Ազատաշեն գյուղի ճանապարհին բեռնատարը կիսակողաշրջվել և հայտնվել է ջրատարում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ դեկտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:00-ի սահմաններում Ազատաշեն գյուղի ճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել առվում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան: Քաղաքացիները օգնության են հասել վարորդին ու ավտոմեքենան դուրս բերել անվտանգ վայր: