Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի վթարից ողջ է մնացել 32 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդել է, որ Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում ադրբեջանական AZAL ավիաընկերության ինքնաթիռի վթարից ողջ է մնացել 32 մարդ։ «Ինտերֆաքս»-ը հաղորդում է, որ Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության ներկայացուցիչ Քյանան Զեյնալովն այս մասին հայտարարել է դեկտեմբերի 25-ին կայացած ճեպազրույցում։
Նրա խոսքով՝ ներկայում Ղազախստանի դատախազության մարմինների հետ համատեղ անցկացվում է քրեական գործի հետաքննություն։
«Մենք դեռևս չենք կարող հայտնել հետաքննության որևիցե արդյունքի մասին: Դիտարկվում են բոլոր վարկածները, անցկացվում են համապատասխան փորձաքննություններ: Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալի ղեկավարությամբ քննչական խումբը գործուղվել է Ղազախստան և աշխատում է դեպքի վայրում», - ասել է Զեյնալովը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։