ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընթացիկ տարվա ընթացքում ՊՆ ռազմական ոստիկանությունը բացահայտել է դեպքեր, որոնցով նախաձեռնվել են քրեական վարույթներ

ԻՐԱՎՈՒՆՔ

2024 թվականի ընթացքում ռազմական ոստիկանության աշխատակիցները զորամասերում և մարտական հենակետերում անցկացրել են 6,842 կանխարգելիչ բնույթի միջոցառումներ և անակնկալ ստուգայցեր, որոնց արդյունքում հայտնաբերվել են սմարթֆոն տիպի բջջային հեռախոսներ և արգելված այլ իրեր ու պարագաներ։  Այսմասին հայտնում են ՊՆ-ից:

ՌՈ համապատասխան ստորաբաժանումների կողմից ստացված օպերատիվ տվյալների և ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել են դեպքեր, որոնցով նախաձեռնվել են քրեական վարույթներ:

ՀՀ ՊՆ ՌՈ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է տարբեր տեսակի զենք-զինամթերք, մասնավորապես՝ գնդացիրներ, ինքնաձիգներ, ատրճանակներ։ 

Ընթացիկ տարում ռազմական ոստիկանության ծառայողները պարբերաբար այցելել են մարտական դիրքեր։ Բացի այդ՝ ՌՈ կենտրոնական մարմնի, ինչպես նաև սահմանային զորամասեր չսպասարկող ՌՈ տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմը ևս այցելել է մարտական դիրքեր, ընդ որում՝ գիշերակացով, նպատակ ունենալով ոչ միայն հսկողություն սահմանել ծառայության պատշաճ կազմակերպման նկատմամբ, այլև վեր հանել առկա խնդիրներն ու հնարավորին չափ օժանդակել դրանց լուծմանը։

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը կայազորների տարածքում իրականացրել է «Կարգազանց-2024» նշանաբանով 298 միջոցառում, որի ընթացքում ի հայտ են բերվել տարբեր տեսակի կարգապահական խախտումներ։ Բացի այդ՝ ռազմական ոստիկանության զինավտոտեսչության իրականացրած շուրջօրյա ծառայության արդյունքում հայտնաբերվել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հորդորում է պահպանել զինվորական բարեվարքության նորմերը և առաջնորդվել համապատասխան օրենքներով, կանոնագրքերով ու հրամաններով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular